20 Ապրիլի, Saturday, 2024
KFC

Ալիևը և Պուտինը քննարկել են հայ-ադրբեջանական սահմանի հարցը

Ադրբեջանական կողմի նախաձեռնությամբ տեղի է ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և ՌԴ Վլադիմիր Պուտինի հեռախոսազրույցը։ Այս մասին հայտնում է Կրեմլի մամուլի ծառայությունը:

 Ալիևը շնորհավորել է ՌԴ նախագահին կորոնավիրուսի ռուսական պատվաստանյութի գրանցման կապակցությամբ, քննարկվել են նաեւ երկկողմ օրակարգի այլ հարցեր:

«Կողմերը վերահաստատել են ռուս-ադրբեջանական գործընկերությունը բոլոր ոլորտներում ամրապնդելու   պատրաստակամությունը: Երկու երկրների ղեկավարները մտքեր են փոխանակել տարածաշրջանային խնդիրների վերաբերյալ՝ հայ-ադրբեջանական պետական սահմանին հուլիսին գրանցված սրացման համատեքստում: Վլադիմիր Պուտինն ընդգծել է լարվածության էսկալացիային նպաստող գործողություններ թույլ չտալու կարևորությունը»,- ասված է Կրեմլի տարածած հաղորդագրությունում:

Մինչ այդ պատվաստանյութի գրանցման առնչությամբ Պուտինին շնորհավորական ուղերձներ էին հղել Ղազախստանի, Արգենտինայի և Պաղեստինի նախագահները, իսկ Մոլդովային նախագահը ՌԴ դեսպանին էր շնորհավորել:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ