19 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Չի կարելի առանց լուրջ հետևությունների այդքան հեշտ խոսել 1000-ից ավելի մահերի մասին. Վանեցյան

Վարչապետը լավ չի ընկալել համաշխարհային միտումները. հակադրվում են կարանտինը (սահմանափակումները) և տնտեսությունը, սոցիալական խնդիրները, բայց ոչ երբեք՝ մարդկանց կյանքը, Aravot.am-ին տված հարցազրույցում ասել է «Հայրենիք» կուսակցության նախագահ, ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանն՝ անդրադառնալով Փաշինյանի հայտարարությանը, թե միայն առողջապահական տրամաբանությամբ առաջնորդվելու դեպքում սոցիալական կոլապսի առաջ էինք կանգնելու։

«Հայաստանում կա 1000-ից ավելի մահ, ամենևին ոչ կարանտինի թուլացման պատճառով։ Եթե վարչապետը նման բան է ասում իսկապես կարծելով, թե ինքը ճիշտ է, իրոք այդպես է մտածում, ապա իրավիճակը Հայաստանում չի շտկվելու», – ասել է Վանեցյանը։

Նա ընդգծել է, որ ակնհայտ է՝ ինչ-որ տեղ, ինչ-որ օղակներում կոպիտ սխալներ կան, որոնք էլ հանգեցնում են այս ողբերգական վիճակին․

«Ես ցավում եմ, բայց կառավարությունն այդ լուրջ, ամենակարևոր գործը թողած՝ ուղղակի սկսել է շատ հեշտ խոսել մահերի մասին»:

Վանեցյանը նշել է՝ կառավարությունը պետք է գտնի իր սխալները՝ հասկանալու համար, թե որտե՞ղ է հիմնական պրոբլեմը։

«Սա միայն առողջապահական խնդիր չէ, սա պետության անվտանգության խնդիրն է։ Եվ վերջապես չի կարելի առանց լուրջ հետևությունների այդքան հեշտ խոսել 1000-ից ավելի մահերի մասին։ Ոչ մի երկրում, ոչ մի հասարակության մեջ սա չի կարող անհետևանք անցնել։ Եթե ոչ այսօր, ապա վաղը սա դառնալու է մեծ քննության առարկա։ Խորհրդարանական և արտախորհրդարանական ընդդիմությունը սա պետք է դարձնի իրենց հիմնական օրակարգային հարցերից մեկը, նույնը պետք է անեն քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները։ Իսկ կառավարության ուղղակի պարտավորությունն է՝ հասկանալ մահերի պատճառները և խափանել այդ «մահերի մեխանիզմը»», – ասել է նա։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում։

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ