20 Ապրիլի, Saturday, 2024
KFC

Արա, լավ, ես չեմ հասկանում՝ էս անձնավորությունը ո՞ր օրգանով ա մտածում. Գևորգ Պետրոսյան

Ժողովուրդ, լսում ե՞ք, թե Կառավարության նիստին ինչ ա բարբաջում Առողջապահության նախարարի աթոռին նստած անձը: Ասում է՝ «մենք չպտի նպատակ դնենք մեր առաջ վարակակիրների թիվը հասցնել 0-ի, և 50-100 վարակակիր ունենալը պետք է համարենք նորմալ և սովորենք ապրել կորոնավիրուսի հետ»… Այդ մասին ֆեյսբուքյան գրառում է արել «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանը:

Նա գրել է. «Արա, լավ, ես չեմ հասկանում՝ էս անձնավորությունը ո՞ր օրգանով ա մտածում:

Ու հետաքրքիրն էն ա, որ ոչ մեկ ծպտուն չի հանում…

Դա նույնն է, որ, ասենք՝ ՁԻԱՀ-ի կանխարգելման կենտրոնի տնօրնը հայտարարի, որ չպետք է ձգտել ՁԻԱՀ-ի (երկուսն էլ մահաբեր են) լիակատար բուժմանը, և միշտ պետք է զապաս պահել մի 50-ից 100 հիվանդ, կարող ա մի օր պետք գան…

Կարող ա՞ ցնորվելն այլ կերպ ա լինում…

Ո՞վ կբացատրի, սա ինչ ծաղր է ժողովրդի նկատմամբ»:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ