20 Ապրիլի, Saturday, 2024
KFC

Շնորհակալ եմ Աննա Հակոբյանին խոստովանության համար․ Արմեն Աշոտյան

Շնորհակալ եմ Աննա Հակոբյանին խոստովանության համար։ Այս մասին Ֆեյսբուքի իր ջում գրել է ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը։

«Այսօր տիկին Հակոբյանն ասել է . «Իմ ամուսինը փորձում է մեր երկիրը դարձնել այնպիսին, ինչպիսին ինձ նկարագրել է 1995-ին՝ մեր զրույցներում»։

Այս կանացի անկեղծությունը միայն ուսանողական տարիների ռոմանտիզմը չէ, որ արտահայտում է։ Ոչ էլ զգացմունքային քարոզչության դասական օրինակ։

Սա իրականում այսօրվա իրականությունը լավագույնս ախտորոշող խոստովանություն է, քանզի անգամ այսօր, 25 տարի անց, Նիկոլ Փաշինյանը, մեղմ ասած, չի փայլում ոչ իր ինտելեկտով, ոչ մտածելակերպով, ոչ գիտելիքներով, ոչ սկզբունքայնությամբ, ոչ էլ բարոյագիտությամբ», գրել է Արմեն Աշոտյանը եւ ամփոփել․

«Դե հիմա երեւակայեք 3–րդ կուրսի ուսանող Փաշինյանի պատկերացումները երկրի եւ աշխարհի մասին հեռավոր 95-ին ու մի զարմացեք, թե 2 տարվա մեջ սույն недоучка-ն ինչեր է արել ու դեռ պատրաստվում անել»։

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ