16 Ապրիլի, Երեքշաբթի, 2024
KFC

Մարիա Կարապետյանը և Սոս Ավետիսյանը պետք է վայր դնեն իրենց մանդատները. Գեղամ Պետրոսյան

ՀՀԿ խորհրդի անդամ Գեղամ Պետրոսանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Մարիա Կարապետյանը և Սոս Ավետիսյանը պետք է վայր դնեն իրենց մանդատները։

Սույն անձերը թուրքերի հետ համատեղ հրատարակել են դպրոցում պատմության դասավանդման վերաբերյալ ուղեցույցներ, որտեղ
Հայկական լեռնաշխարհի փոխարեն գրել են Անատոլիա և Կովկաս, ինչպես՝ թուրքերը։

Քննադատել ու մեղադրել են հայ դպրոցական դասագրքերի հեղինակներին, որ պատմական Հայաստանի վրա գրել են` Հայաստան, այլ ոչ թե Թուրքիա և Իրան։

Մեղադրել են, որ 2016 թ.-ի ապրիլյան մեր հաղթանակը ներկայացրել ենք պատմության դասագրքերում և վրդովվել, թե ինչի ենք ադրբեջանցիներին մեզ թշնամի համարում։

Բողոքում են թե, ինչո՞ւ է մեր պատմության դասագրքերում թուրքը ներկայացվում թշնամու կերպարով։

Այս ամենը ոչ այլ ինչ է, քան սրբապղծություն Հայաստանի Հանրապետության, Արցախի Հանրապետության , մեր ազգային արժեքների, Եղեռնի զոհերի, Արցախյան ազատագրական ու Ապրիլյան պատերազմի հերոսների հանդեպ։

Այսօրվա իշխանությունը, այսօրվա վարչապետի գլխավորությամբ պետք է քաղաքական գնահատական տա այս ամենին, քանի որ նրա անմիջական հովանավորությամբ ու նախաձեռնությամբ են այս ազգադավ, անհայրենիք դավաճանները հայտնվել խորհրդարանում»:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ