20 Ապրիլի, Saturday, 2024
KFC

Բեյրութում պայթյունից զոհերի թիվը հասել է 78-ի, կա 4000 վիրավոր

Բեյրութում պայթյունի հետևանքով զոհերի թիվը հասել է 78-ի, կա 4000 վիրավոր, հաղորդում է Al Jazeera-ն:

Իշխանություններն ակնկալում են, որ առաջիկայում զոհերի թիվը կարող է կտրուկ աճել, քանի որ փրկարարական ուժերն աշխատում են փլատակների տակից թե ողջ մնացածներին, թե զոհվածների դիերը դուրս բերելու ուղղությամբ:

Երկրում մինչև օգոստոսի 18-ը արտակարգ դրություն է հայտարարվել:

Բեյրութը օգոստոսի 4-ի երեկոյան որոտացած հզոր պայթյունի հետևանքով աղետի գոտի է հայտարարվել, քաղաքում երկու շաբաթով՝ օգոստոսի 4-18-ը արտակարգ դրություն կսահմանվի:

Անվտանգության խորհրդի կողմից հատուկ հանձնաժողով է նաև ձևավորվել, որը պետք է ուսումնասիրի պատահարի հանգամանքները, իսկ դրանց վերաբերյալ զեկույցը պետք է հրապարակվի առաջիկա 5 օրերին ընթացքում:

Նիստի ընթացքում վարչապետ Հասան Դիաբը հայտարարել է, որ աղետի մեղավորները խիստ պատասխանատվության են ենթարկվելու: «Բացարձակապես անընդունելի է, որ վեց տարի շարունակ նավահանգստի պահեստում 2750 տոննա ամոնիումի նիտրատ է պահվել, և նավահանգստի կառավարիչների կողմից պրոֆիլակտիկ որևէ գործողություն չի իրականացվել»,- շեշտել է Դիաբը

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ