24 Ապրիլի, Չորեքշաբթի, 2024
KFC

Այս տեսակի անորակ մեղադրանք դժվար է պատկերացնել. Քոչարյանի պաշտպան

ՀՀ երկրորդ նախագահի Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով դատական նախորդ նիստին պաշտպան Հայկ Ալումյանը միջնորդել էր սույն քրեական գործով դատական նիստին կանչման ենթակա անձանց ցուցակում ընդգրկել մի քանի անձ։

Մասնավորապես, պաշտպանը միջնորդել է դատարան հրավիրել 2008 թ․ մարտի 8-ի դրությամբ ՍԴ նախագահի պաշտոնը զբաղեցնող Գագիկ Հարությունյանին, դատավորներ Հրանտ Նազարյանին, Վլադիմիր Հովհաննիսյանին, Ֆելիքս Թոխյանին և Կիմ Բալայանին, ովքեր մասնակցել են ՀՀ նախագահի թեկնածուներ Լևոն Տեր-Պետրոսյանի ու Տիգրան Կարապետյանի դիմումների հիման վրա ԿԸՀ 2008 թ․ փետրվարի 24-ին ՀՀ նախագահ ընտրվելու մասին որոշումը վիճարկելու վերաբերյալ գործի քննությանը և կարող են գործի համար կարևոր նշանակության տեղեկություններ հայտնել այդ գործի քննության հետ կապված ՍԴ դատավորների նկատմամբ ճնշում գործադրելու մասին։

Այսօրվա դատական նիստին մեղադրող կողմը հայտարարեց, թե պատճառաբանված չէ միջնորդությունը և ենթակա է մերժման։

 

Արձագանքելով սրան՝ Հայկ Ալումյանն ասաց, թե մեղադրանքի մեջ ի թիվս այլի, գրված է, որ ՍԴ անդամների նկատմամբ կիրառվել է ճնշում:

«Այս որակի մեղադրական եզրակացությունը ստորագրել է պարոն Պետրոսյանը՝ առանց մանրամասնելու, թե ՍԴ կոնկրետ որ դատավորի նկատմամբ է ճնշում գործադրվել և ինչում է արտահայտվել այդ ճնշումը։ Հետևաբար, ըստ մեղադրանքի, կարելի է ենթադրել, որ խոսքն այդ ժամանակվա ՍԴ ցանկացած անդամի վերաբերյալ կարող է լինել։ Վերացական գրած է։ Այս տեսակի մեղադրանքը դատարանը նույնիսկ չպետք է դատական քննության ներկայացներ։ Այս տեսակի անորակ մեղադրանք դժվար է պատկերացնել», – հայտարարեց Ալումյանը։

 
 
KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ