29 Մարտի, Ուրբաթ, 2024
KFC

Մեզ համար կարեւոր է ընտրությունների երեւույթն Արցախում, ոչ թե այն, թե ով կընտրվի. քաղաքագետ

image_4673

“Ղարաբաղի հասարակությունը համախմբված է: Մեզ համար կարեւոր է ընտրությունների երեւույթն այս երկրում, ոչ թե այն, թե ով կընտրվի”,-հայտարարեց քաղաքագետ Ալեքսանդր Մարգարովը լրագրողների հետ հանդիպմանը:

Քաղաքագետի կարծիքով` մրցակցային պայքարն արդյունքում բերում է համախմբվածության: Կարծիքների վերաբերյալ, թե ղարաբաղյան խնդրի կարգավորման գործընթացը մտել է փակուղի, նա վստահություն հայտնեց, որ ինքը շարժ նկատում է: Որպես ապացույց իր խոսքերի` Մարգարովը նշեց նախօրեին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների արած հայտարարությունը, որի համաձայն Լեռնային Ղարաբաղը շուտով եւս կմիանա բանակցային գործընթացին, չնայած որ քաղաքագետի համոզմամբ` Ադրբեջանը պատրաստ է չէ հարցը խաղաղ ճանապարհով լուծել:

Բանախոսը կարծում է, որ երբ աշխարհում խոսում են Արցախի ընտրությունների մասին, Ադրբեջանն իրեն հոգեբանորեն ճնշված է զգում, քանի որ Արցախի ընտրությունները ցույց են տալիս, որ գոյություն ունի մի պետություն, որը գործում է անկախ նրանից` մյուս պետություններն ընդունում են իրեն, թե` ոչ:

 

 

 

KFC

Արխիվ

Մարտի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ