19 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Վահե Ավետյանի գործը` Պողոս Պողոսյանի նմանությա՞մբ /վիդեո/

Այսօր լրագրողների հետ առաջին հանդիպմանը “Վահե Ավետյան” հասարակական շարժման նախաձեռնող խմբի անդամ Գարեգին Չուգասզյանը հայտարարեց, որ մահվան քառասունքի օրը  համահայկական մոմավառություն է կազմակերպվելու  եւ կոչ արեց, թե  Հայաստանին եւ թե Սփյուռքին հարգել հայկական բանակի սպայի հիշատակը:

“Հարսնաքարում տեղի ունեցած դեպքերը կրկին ապացուցել են, որ ՀՀ-ում ձեւավորվածիշխանական համակարգի տված բնորոշումն առաջնորդվում է ժողովրդավարական պետականության արդի ընկալումների եւ օրինականության հետ անհամատեղելի, հանցավոր կամայականության եւ անպատիժ ինքնադատաստանի սկզբունքների վրա հիմնված բռնության քրեական մշակույթի արժեհամակարգով”,-ասվում է նախեձռնող խմբի հայտարարության մեջ:

Մարդու իրավունքների առաջին պաշտպան Լարիսա Ալավերդյանն անդրադարձավ ՀՀ քննչական վարչության հատկապես կարեւոր գործերի բաժնի պետ Արսեն Այվազյանի հնչեցրած մտքերին: Տիկին Ալավերդյանը նրա ասուլիսից հասկացել է, որ ընթանում է նախապես ուղղորդվող գործընթաց:

“Այս ամենը հուշում է, որ այստեղ կա հերթական փորձ՝ գործը կոծկել Պողոս Պողոսյանի դեպքի նմանությամբ. այնտեղ էլ վրա հասավ մահը, բայց ամեն ինչ բնութագրվեց ոչ թե ծեծով սպանություն, այլ մեղմացնող հանգամանքներով”,-ասաց նա:

Քաղաքագետ Նվարդ Մանասյանի համոզմամբ,  հասարակությունն ավելի ադեկվատ է արձագանքում կատարվածին: “Հարսանքարում” մոմավառության ժամանակ, Ավան համայնքում, քաղաքագետի խոսքով, նկատվում էր վախ, մարդիկ նայում էին պատուհաններից, այսինքն մասնակցության հայտը կար, բայց կա դեռ զգուշավորություն, հասարակությունն ադեկվատ է այն առումով, որ երիտասարդներ կան, որոնք քաղաքացիական նպատակադրման մեջ ազնիվ են եւ պատրաստ են պայքարել մինչեւ վերջ:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ