23 Ապրիլի, Երեքշաբթի, 2024
KFC

Հիմա չհիշեցնեմ, թե ինչ ներքաղաքական խաղի համար զոհաբերվեցին ապրիլյան պատերազմում մեր հաղթանակը ամրագրող այս պայմանավորվածությունները. Աշոտյան

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«2018 թվականի դեկտեմբերին Նիկոլ Փաշինյանը բարձրաձայնեց Ադրբեջանի պնդումը, թե Վիեննայի եւ Սանկտ Պետերբուրգի պայմանավորվածություն ընդհանրապես չի եղել։

Այս հայտարարությունն անխնա քննադատել եմ, որովհետեւ Հայաստանի վարչապետն իրավունք չուներ կրկնել, առավել եւս՝ սրտին մոտիկ ընդունել ադրբեջանական կտերը։

Այն, որ նման պայմանավորվածություններ եղել են, Փաշինյանը կարող էր համոզվել՝ անձամբ մանրակրկիտ ուսումնսասիրելով բանակցային դոսյեն կամ բանակցային պատմությունը սերտելով ոչ թե Ալիեւից, այլ Սարգսյանից։

Հիմա չհիշեցնեմ, թե ինչ ներքաղաքական խաղի համար զոհաբերվեցին ապրիլյան պատերազմում մեր հաղթանակը ամրագրող այս պայմանավորվածությունները։

Դրա մասին խոսել եմ ու պատեհ պահին կրկին կխոսեմ։

Սակայն փաստը մնում է փաստ, որ բանակցային գործընթացում վերացավ մեզ համար խիստ բարենպաստ երկու հենասյուն, ու Հայաստանի վրա սկսվեցին անթաքույց ճնշումները այսպես կոչված բովանդակային բանակցությունների ուղղությամբ։

Տավուշիւմ ադրբեջանական վերջին ագրեսիյաին զուգահեռ ես եւ բազմաթիվ այլ գործիչներ եւ փորձագետներ կրկին ակտուալիզացրեցինք այս խնդիրը։

Իսկ այսօր սահմաններին մոնիթիրինգային համակարգի ներդրման մասին խոսեց նաեւ Նիկոլը։

Արժե՞ր սեփական ամբիցիաների դիմաց կորցնել երկու տարի եւ երկու դիվանագիտական հաղթանակ՝ գործընթացը նորից սկսելու փորձի համար»:

5CFCDEB9-856B-4C0B-8537-AA45AA4F1CE5

 

79B610AD-6394-42C8-8D9C-A19A00D52B8C

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ