25 Ապրիլի, Հինգշաբթի, 2024
KFC

«Մեր դիվանագիտությունը պետք է հարձակողական լինի». Ալիևը՝ նորանշանակ արտգործնախարարին

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հուլիսի 16-ին երկրի նորանշանակ արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի հետ հեռավար հանդիպման ժամանակ հայտարարել է, որ Ադրբեջանի դիվանագիտությունը պետք է հարձակողական լինի: Այս մասին տեղեկացնում է ԱՊԱ գործակալությունը:

«Մեր դիվանագիտությունը պետք է հարձակողական լինի, պետք է ամբողջովին ապահովել ազգային շահերը: Բայց հաճախ մենք հակառակն ենք տեսնում: Տեսնում ենք, որ որպես հիմք վերցվում է համաձայնելու սկզբունքը, ջանքեր են ներդրվում ազգային շահերը մի կողմ դնելով ինչ-որ մեկին դուր գալու ուղղությամբ: Ես բավականին տեղեկացված եմ այդ մասին: Այդ իսկ պատճառով, պահեք այս հարցերը տեսադաշտում»,-դիմել է Ալիևը նորանշանակ նախարարին:

Ադրբեջանի նախագահի խոսքով՝ իրենց երկրին հարկավոր են «պրոֆեսիոնալ դիվանագիտական կադրեր, որոնք ունենան ազգային ոգի, կապված լինեն ազգային արժեքների հետ և կարողանան պաշտպանել երկիրը»:

«Ինչ վերաբերում է արտաքին քաղաքականության մեջ մեր առաջնահերթություններին, ապա դրանց մասին ես շատ եմ ասել հասարակությանը: Այսօր ևս մեկ անգամ ցանկանում եմ ասել: Դուք, որպես նոր նախարար, պետք է դա լսեք ինձնից, պետք է լսի նաև ադրբեջանական հասարակությունը: Հարևան երկրների հետ հարաբերությունները մեզ համար առաջնահերթություն են: Դրանք կառուցված են շատ առողջ հիմքի վրա: Կյանքն ու իրադարձությունների ընթացքը ցույց են տալիս, որ սա շատ ճիշտ քաղաքականություն է: Հարևան երկրների քաղաքականությունն Ադրբեջանի նկատմամբ նույնպես շատ դրական է: Մենք այդ հարաբերությունները կառուցել ենք բարեկամության և լավ հարևանության հիմքի վրա: Այդպիսով՝ ոչ մի հարևան երկրի հետ, բնականաբար բացառությամբ Հայաստանի, մենք ոչ մի խնդիր չունենք: Անցյալում եղած խնդիրները լուծվել են»,-ասել է Ալիևը:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ