20 Ապրիլի, Saturday, 2024
KFC

Հասարակության մի ստվար մասը արդեն քմծիծաղով է վերաբերվում նախորդ իշխանության ներկայացուցիչների հասցեին շարունակ արվող անմիտ հայտարարություններին. Արտակ Զաքարյան

Ստեղծված բարդ ռազմա-քաղաքական իրավիճակում իշխանությունները պետք է ապացուցեն, թե որքանով են ի վիճակի մինչև վերջ կռիվ տալ պետության շահերի համար: Բանակն իր խնդիրը լավագույնս կատարում է, սակայն ամեն ինչ թողնել բանակի ուսերին չի կարելի: Քաղաքական-դիվանագիտական հսկայական աշխատանք պետք է իրականացվի: Դատարկ խոսքերը, անցյալը փորփրելը, դասական թշնամանք և ատելություն սերմանելը այլևս ոչ մեկին հետաքրքիր չէ:

Հասարակության մի ստվար մասը արդեն քմծիծաղով է վերաբերվում նախորդ իշխանության ներկայացուցիչների հասցեին շարունակ արվող անմիտ հայտարարություններին:

Եթե իշխանությունների ձախողած հակահամավարակային պայքարում, ժողովուրդն իր ուժերով մի կերպ առաջ է շարժվում, ապա ռազմաքաղաքական ստեղծված իրավիճակում սխալներն ուղակի չեն ներվելու: Բոլորիս գերնպատակը պետք է լինի համատեղ ուժերով պայքարել ադրբեջանի սանձազերծած ռազմական-տեղեկատվական պատերազմում:

a1plus.am

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ