19 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Դամասկոսի բնակելի թաղամասերը ռմբակոծվել են /վիդեո/

Սիրիայի անվտանգության ուժերն առաջին անգամ հրետանային ռմբակոծության են ենթարկել Դամասկոսի ծայրամասերում գտնվող բնակելի թաղամասերը` Բաշար ալ-Ասադի վարչակազմի դեմ ապստամբության սկզբից ի վեր: Մարդիկ խուճապի մեջ են եւ աշխատում են փախչել իրենց թաղամասերից որքան հնարավոր է շուտ, հաղորդում է “Росбалт”-ը:

Ակտիվիստների խոսքով` անվտանգության ուժերը կրակ են բացել Քաֆար Սուսե թաղամասի ուղղությամբ: Վերջին օրերի ընթացքում, իրավապաշտպանների տվյալներով, առնվազն 52 մարդ է զոհվել, որոնց եծ մասը Դամասկոսում տեղի ունեցած բախումների զոհ են դարձել: Զինված ուժերի զորքերը շարունակելեն Հոմս նահագի ռմբակոծումը:

Սիրիական ընդդիմությունը հայտնել է, որ իրենց կողմն է անցել Դամասկոսում Իրաքի դեսպան Նավաֆ ալ-Ֆարեսը: Սիրիական ազգային խորհրդի ղեկավարը հայտնել է, որ առաջիկայում այդ քայլին կդիմեն նաեւ Դամասկոսի մի քանի այլ արտասահմանցի պաշտոնյաներ: Նախորդ շաբաթ Սիրիայից փախել էր հանրապետական գվարդիայի հրամանատարության գեներալ Մանաֆ Տլասը:

http://youtu.be/HvUsK7Iay14

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ