20 Ապրիլի, Saturday, 2024
KFC

Իտալացի արվեստագետները Երեւանի քաղաքապետի հյուրն էին

Երեւանի քաղաքապետ  Տարոն Մարգարյանը հանդիպել է Շուշիում անցկացվելիք քանդակագործության երկրորդ միջազգային սիմպոզիումի նախագահ Վիգեն Ավետիսի եւ սիմպոզիումին մասնակցելու նպատակով Իտալիայից Երեւան ժամանած արվեստագետների հետ։

Ողջունելով հյուրերին, որոնց թվում են Իտալիայի ամենահին ու հայտնի գեղարվեստի ակադեմիաների պրոֆեսորներ, ազատ քանդակագործներ, քաղաքապետ Տարոն Մարգարյանը նախ շնորհակալություն է հայտնել  միջոցառման նախաձեռնողներին եւ կազմակերպիչներին, ինչպես նաեւ մասնակիցներին պատրաստակամության համար եւ  ընդգծել, որ սիմպոզիումի միջոցով լայն հնարվորություններ կարող են ստեղծվել իտալական քաղաքների ու Երեւանի միջեւ` ամրապնդելու եւ զարգացնելու մշակութային կապերը:

“Հայ–իտալական հարաբերությունները գտնվում են շատ բարձր մակարդակի վրա, իսկ հայկական ու իտալական մշակույթային կապերը պատմական լուրջ կենսագրություն ունեն: Երեւանը համագործակցում է Իտալիայի մի շարք քաղաքների հետ դեռ տասնամյակներ առաջ: Ուրախությամբ պետք է  նշեմ, որ անցյալ տարի քույր քաղաքներ հռչակվեցին նաեւ Երեւանն ու Վենետիկը: Երեւանի քաղաքապետարանը մշտապես բաց է համագործակցության համար եւ պատրաստ քննարկելու մշակութային ոլորտում համատեղ ծրագրեր իրականացնելու առաջարկներ”,-նշել է քաղաքապետը:

Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար` սիմպոզիումի նախագահ Վիգեն Ավետիսը, բարձր գնահատելով Երեւանի քաղաքապետարանի եւ, մասնավորապես, քաղաքապետ Տարոն Մարգարյանի աջակցությունը սիմպոզիումի կազմակերպման հարցում, նշել է, որ իտալացի մասնագետները լի են ծրագրերով եւ նոր մտահղացումներով` ուղղված Արցախի եւ Շուշիի պատմական ու մշակութային արժեքների վերականգմանը:

Շնորհակալություն հայտնելով արվեստագետներին երկրորդ տարին անընդմեջ Արցախում կազմակերպվող մշակութային առաքելության համար` Տարոն Մարգարյանն ընդգծել է  միջոցառման  կարեւորությունը եւ համոզմունք հայտնել, որ սիմպոզիումի շրջանակում Երեւան այցելությունը խթան կհանդիսանա հայ եւ իտալացի արվեստագետների հետագա համագործակցությանը եւ նոր ու հետաքրքիր ծրագրերի իրականացմանը նաեւ Երեւանում:

 

Երեւանի քաղաքապետարանի տեղեկատվության
եւ հասարակայնության հետ կապերի վարչություն

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ