29 Մարտի, Ուրբաթ, 2024
KFC

Եթե այս հարցերը տաք եւ պատասխանները ստանաք, կտեսնեք, որ Արսեն Թորոսյանը հանցագործն է. Կարեն Քոչարյան

00E270BE-3355-4888-9F10-E41433E65E5F

Մինչ այսօր 130 հազարից ավելի թեստ է արվել, լրագրողներին խորհուրդ եմ տալիս հետաքրքրվել, հարցնել, թե դրանցից քանիսն է արվել անվճար. ես ենթադրում եմ, որ այդտեղ փողեր են ուտում: Այս մասին, այսօր՝ հուլիսի 14-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանը:

«Ես համոզված եմ, որ ներկայացրել են, որ այդքան թեստի մեծ մասը ծախսել է իբր պետությունը, բայց իմ շրջապատում 90 տոկոսը անվճար չեն հանձնել թեստերը, հանձնել են վճարովի: Եթե այս հարցերը տաք եւ պատասխանները ստանաք, կտեսնեք, որ Արսեն Թորոսյանը հանցագործն է»,-ասաց նա:

Կարեն Քոչարյանի խոսքով, արդեն տեւական ժամանակ օրական թեստավորված  անձանց մոտ 30 տոկոսը վարակակիր է. «Ենթադրում եմ, որ հանրապետության 30 տոկոսը արդեն հիվանդացել է կամ հիմա հիվանդ է, կամ լավացել է: Եթե այս պայմաններում եթե արտակարգ դրությունը չերկարաձգեն 30 տոկոսը կդառնա 60 տոկոս»:

Նա պատմեց, որ իր ընկերը Բելգիայում է ապրում եւ պատմում է, որ լոքդաունի ժամանակ ոստիկանները փողոցներում լիքն են եղել եւ մարդկանց թույլ չեն տվել, որ անգամ իրենց թաղամասի տարածքից դուրս գան: «Այդ ամենը շատ խիստ է եղել, իսկ մեզ մոտ ասվել է ասելու համար»:

 
KFC

Արխիվ

Մարտի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ