16 Ապրիլի, Երեքշաբթի, 2024
KFC

Պարզվում է, որ ԱԺ նախագահի տեղակալ տիկին Նազարյանը 2016 թ. ապրիլի 13-ին զզվելի սուտ է տարածել, իբրև թե փամփուշտ չի եղել, սպան էլ ասել է ձեռնամարտի բռնվեք

Հրանտ Սարկիսովը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «ՀՀ ԱԺ «Իմքայլը» խմբակցության պատգամավոր Բաբկեն Թունյանը, մի քանի օր առաջ «փառահեղ» միտք էր գրել, ‼️ «թե բա հետ գնացեք ու տեսեք, թե այսօրվա իշխանությունները, ովքեր 2016 թվականին ընդդիմություն էին՝ Ապրիլյան պատերազմի ժամանակ, ինչպեսի գրառումներ ու համախմբության կոչեր էին անում»‼️

?Մարդիկ հետ են գնացել, ու պարզվում է, որ ԱԺ նախագահի տեղակալ տիկին Նազարյանը 2016 թ. ապրիլի 13-ին զզվելի սուտ է տարածել, իբրեւ թե փամփուշտ չի եղել, սպան էլ ասել է ձեռնամարտի բռնվեք։

Ապրիլյան քննիչ հանձնաժողովը, հանձնաժողովի նախագահը բազմիցս հաստատել է այս տեսակ միֆերի սինությունը։ Լավ կլիներ, գոնե սեպտեմբերին՝ Հանձնաժողովի եզրակացության հրապարակումից հետո, այս տեսակ միֆերի ստեղծողները ներողություն խնդրեին մեզնից, զոհվածների ընտանիքներից։

Ի դեպ, պարոն Թունյան, եթե սա է համախմբվելու ձեր պատկերացումը, ապա ես չեմ կարող հետեւել ձեր խորհրդին, քանի որ ես չեմ կարող թիկունքից հարվածել ՀՀ ԶՈւ-երին»։

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ