25 Ապրիլի, Հինգշաբթի, 2024
KFC

Ադրբեջանական ագրեսիան արդարացնելու Փաշինյանի բոլոր փորձերը ջախջախվեցին. Ղազինյան

Հայ-ադրբեջանական հյուսիս-արևելյան սահմանին երեկվա ադրբեջանական ագրեսիային ՀՀ Պաշտպանության նախարարության և ՀՀ ԱԳՆ իրավիճակին խիստ համարժեք և ճշգրիտ հաշվարկված քայլերն իմ տարակուսանքն առաջացրեցին։ Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է «Մեկ Հայաստան»  կուսակցության նախագահ Արթուր Ղազինյանը։

«ՊՆ գրագետ ռազմական գործողությունները, հանրությանը տրամադրվող տեղեկատվության օպերատիվությունը, ճիշտ ժամանակին արված ԱԳՆ հայտարարությունը և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների, ինչպես նաև ՀԱՊԿ-ի հետ տարված ճիշտ և հաշվարկված գործողությունները հաճելիորեն զարմացրեցին ինձ։ Արդյունավետ գործում էին բոլոր իրավասու և պատկան մարմինները, չէր երևում միայն Նիկոլ Փաշինյանը, եթե իհարկե չհաշվենք ֆեյսբուքյան իր էջում արված խիստ տարօրինակ և իրավիճակին ոչ համարժեք նյութը», գրել է Արթուր Ղազինյանը։

«Մեկ Հայաստան»  կուսակցության նախագահը գրել է, որ իր մեջ տրամաբանական հարց է առաջացել․ մի՞թե Հայաստանում արդեն սկսել են ընկալել Հայկական շահը և իրականում հետամուտ են լինում այդ շահին․

«Սակայն հաճելի զարմանքը կարճ տևեց։ Առավոտյան արդեն գործընթացին անձամբ միջամտեց Նիկոլ Փաշինյանը և ամեն ինչ ընկավ իր տեղը։ Կարդալով գրավոր տեքստը, որը պատրաստված էր բավականին գրագետ և ճիշտ շեշտադրումներով, նա մտավ իր արդեն սովորական դարձած դերի մեջ և պաշտպանության նախարարին ուղղված մեկ հարցով ամեն ինչ գցեց իր տեղը։ Այդ հարցը լսել եք բոլորդ, տարակուսել եք շատերդ, ներառյալ ՊՆ Դավիթ Տոնոյանը, քանի որ երեկվա իրադարձություններին ծանոթ և մասնակից ցանկացած բանականություն ունեցող մարդ ուղղակի չէր կարող նման հարցադրում անել։

Ի՞նչ է ստացվում։ Փաշինյանը անուղղակիորեն ակնարկում էր, որ Հայակական զինված ուժերը կրակ են բացել և ֆիզիկապես ոչնչացրել են իր կողմից ենթադրյալ «մոլորված» ադրբեջանցի ագրեսորներին, որոնք ընդամենը «երևի» ցանկանում էին վերադարձնել իրենց կողմից Հայակական դիրքերի մոտ թողած տրանսպորտային միջոցը։

Չդիմացավ նույնիսկ Տոնոյանը և մի քանի վայրկյան շոկի մեջ մնալուց հետո կարճ նետեց, որ ոչ, դուք սխալ եք Ձեր ենթադրություններում, պարոն վարչապետ։

Շոկի մեջ ընկավ ամբողջ հասարակությունը, քաղաքական համակարգը, պետական կառավարման համակարգը, նույնիսկ պոակի ֆեյքերը շփոթվեցին՝ չհասկանալով թե ինչ է կատարվում», նշել է նա։

Արթուր Ղազինյանի խոսքով՝ ադրբեջանական ագրեսիան արդարացնելու Փաշինյանի բոլոր փորձերը ջախջախվեցին։

«Սակայն դա դեռ միայն սկիզբն էր։ Գործին խառնվեց Փաշինյանի տիկինը, որը խաղաղասիրական կոչով դիմեց թշնամուն՝ խնդրելով դադարեցնել հարձակումները Հայաստանի զինվորների վրա՝ միտումնավոր մոռանալով արձանագրել ադրբեջանական ագրեսիայի արդեն հաստատված փաստը։

Իսկ հետո արդեն ՀԱՊԿ-ը անորոշ ժամանակով հետաձգեց արդեն նշանակված արտակարգ նիստը և կայքից հեռացրեց այդ նիստի մասին առավոտյան արված հաղորդագրությունը։ Իսկ ԵԱՀԿ Մինսկի խումբը տարածեց իր հերթական անատամ և ոչինչ չասող հայտարարության տեքստը։

Իսկ մեզ մնաց միայն ընդամենը մի քանի ժամ տևած պետական հպարտությունը, պետական արժանապատվության զգացումը։

Սակայն այստեղ առաջանում է ամենակարևոր հարցը. ինչպես Փաշինյանը թույլ տվեց Պաշտպանության նախարարությանն ու Արտաքին գործերի նախարարությանը գործել իրենց պրոֆեսիոնալիզմի սահմաններում և բարձր մակարդակով կատարել իրենց առաքելությունը, ինչու՞ չմիջամտեց Փաշինյանն իր խաղաղասիրական տոնով և չկանխեց թշնամուն պատին դեմ տալու Հայկական պետության գործողությունները։

Դժվար է ասել։ Միակ խելամիտ բացատրությունն այն է, որ երեկ ամբողջ երեկո Փաշինյանը, սուբյեկտիվ պատճառներով, անհասանելի է եղել, և Պաշտպանության նախարարությունն ու Արտաքին գործերի նախարարությունը գործել են իրենց հայեցողությամբ և ըստ ընդունված կարգի», գրել է Արթուր Ղազինյանը։

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ