20 Ապրիլի, Saturday, 2024
KFC

«Ամեն անգամ արտակարգ դրությունը ձևական երկարացնելով Նիկոլը երկարացնում է իր ու իր խմբակի միլիոնավոր պարգևավճարները». Աննա Մկրտչյան

ՀՀԿ ԵԿ անդամ Աննա Մկրտչյանը տեսաուղերձով դիմել է հասարակությանը.

«Զրույցի թեմաներն են՝
– օրենսդիր և գործադիր իշխանությունների միաձուլման հետևանքներն,
– ոչ իրավական օրենքները,
– Նիկոլահպատակ որոշ լրատվականների կեղծ վերնագրերը,
– ինտենսիվացող ճնշումները պետության ֆունդամենտալ (իրավունք, արժեհամակարգ) երևույթները վերացնելու համար,
– օրեցօր ծանրացող սոցիալական վիճակ։

Այս պայմաններում Նիկոլը քանդում է այն ֆունդամենտը, որն ապահովում է հավասարությունը, իրավունքներն ու օրինական շահերը։ Դրանք օրենքներն են իրավական համակարգը և արդարադատության համակարգն իր ամբողջության մեջ։ Այդ պատճառով օրենսդրի գրավումը և հպատակությունը լավագույն միջոցն է Նիկոլի հրամանները միաձայն անցկացնելու ԱԺ իմ քայլը պատգամավորների կողմից։
Նիկոլը շատ լավ գիտի, որ իր պատգամավորներն այնքան նյութապաշտ են, որ պատրաստ են հանուն իրենց միլիոնավոր պարգևավճարների հլու հնազանդ ենթարկվել։

Գույքահարկի մասով. Շքեղ առանձնատուն կառուցածի համար միգուցե տարբերությունը շատ չլինի 150,000 վճարի թե 300,000 բայց քաղաքացու համար, որ իր բնակարանը ժառանգություն է ստացել կամ գնել է ու իր համար ծանր բեռ է 10.000 դրամի փոխարեն վճարել 100.000-ը։

Ո՛չ Վենետիկի հանձնաժողովը, ո՛չ ՄԻԵԴ, ոչ էլ կառույց չի կիսելու իշխանության գործողությունների պատասխանատվության բեռը, այլ միայն Նիկոլը:

Ամեն անգամ արտակարգ դրությունը ձևական երկարացնելով Նիկոլը երկարացնում է իր ու իր խմբակի միլիոնավոր պարգևավճարները, աշխատավարձերը, իրենց սիրած կաբինետներն ու իրենց սիրած բառով՝ պադավատներն ու թիկնազորի ծառայությունները, որն օգտագործում են վերարկու հագցնելու ու անձրևանոց պահելու համար»:

 
 
 
 
 
 
 
 
 
KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ