20 Ապրիլի, Saturday, 2024
KFC

Լանզարոտեի կոնվենցիան վավերացրած երկրների դառը փորձը պետք է հետ պահի մեզ. մանկավարժ

Լանզարոտեի կոնվենցիան ցեղասպանություն է, այսօր տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ ասաց կոնվենցիային դեմ հանդիսացող, Լիա անունով ներկայացած մի ծնող, որի խոսքով՝ իր ընտանիքը հատուկ է վերադարձել արտերկրից՝ երեխաներին հայրենիքում ավանդական արժեքներով մեծացնելու համար:

Նա ընթերցեց կոնվենցիայի որոշ դրույթներ, ուր 0-12 տարեկան երեխաների համար խոսվում է սեփական մարմինը ուսումնասիրելու և ճանաչելու, նույն սեռի անձի հետ սեռական հարաբերությունների, հղիության, սեռավարակների և գենդերային դերերի մասին:

«Եթե մենք նման բան ենք պրոպագանդում, մեր երեխաներին տանում ենք այլասերման», – նշեց բանախոսը:

Ասուլիսին ներկա մանկավարժ, արվեստաբան Լիլիթ Մարգարյանն իր հերթին նկատեց՝ մեզ պետք է հետ պահի Լանզարոտեի կոնվենցիան վավերացրած երկրների դառը փորձը:

«Այդ երկրներում երեխաների նկատմամբ սեռական բռնությունները չեն նվազել, այլ անհամեմատ աճել են», – նշեց նա:

Անդրադառնալով Հայ Առաքելական եկեղեցու դեմ ագրեսիային՝ Լիլիթ Մարգարյանն ընդգծեց՝ սա ոչ այլ ինչ է, քան հարձակում հոգևոր արժեքների վրա:

 
KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ