19 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Ներսես Պողոսյանն ինձ խոստովանել է՝ ցուցումով է զանգել, որ այլևս որևէ գրառում չանեմ Նիկոլ Փաշինյանի հասցեին, ձայնագրությունն էլ մասնակի է տարածել. Գևորգ Պետրոսյան

Ավան վարչական շրջանի ղեկավարի տեղակալ Ներսես Պողոսյանն ինձ խոստովանել է, որ ցուցումով է զանգել, որ այլևս որպես պատգամավոր որևէ գրառում չանեմ Նիկոլ Փաշինյանի հասցեին: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանը, որն իր ֆեյսբուքյան էջում գրառում էր արել, թե իշխանությունն անցել է գործի:

Նա նշել էր, որ սկզբում վիրավորում են, հետո զանգահարում, սադրում ու ձայնագրում: Նա նաև հավելել էր, որ պետք է պատասխան տա այն մարդը, որն առանց օրինական հիմքի գաղտնալսել և հրապարակել է հեռախոսային մասնավոր խոսակցությունը:

Պետրոսյանը Tert.am-ին տեղեկացրեց, որ մի քանի օր առաջ ինքը քաղաքից դուրս է եղել և անծանոթ համարից զանգ եկավ և ներկայացավ որպես Ավան վարչական շրջանի ղեկավարի տեղակալ: Պետրոյսնաը նշեց, որ իրեն տեղեկացրել էին, որ նույն Ներսես Պողոսյանը իր հասցեին ֆեյսբուքում վիրավորական գրառում է թույլ տվել:

«Գրել էր Գևորիկ և այլն, բայց քանի որ իրեն կողքից հասկացրել էին, որ դա անթույլտարտելի է իմ նկատմամբ, ես դրա համար չմիջամտեցի: ինքն էլ խոստացել էր, որ այլևս նման բան չի կրկնվի: Երբ մենք հանդիպեցինք ինձ խոստովանեց, որ ցուցումով է զանգահարել, որ ես այլևս որպես պատգամավոր որևէ գրառում չանեմ Նիկոլ Փաշինյանի հասցեին: Ես էլ իրեն ցույց տվեցի իր տեղն այս արևի տակ և նա հասկացավ, որ չի կարող նման առաքելություն իրականացնել»,- պատմեց Պետրոսյանը:

Պետրոսյանը նշեց, որ Պողոսյանը չի ասել, թե ում ցուցումով է զանգահարել, բայց ասել է, որ ստիպված է այս քայլին դիմում: «Ես էլ ասացի՝ ով քեզ ասել է, իրեն ասա՝ դու չես այն մարդը, որ ինձ կարող է նման ցուցումներ տալ, նման ներգործություն ունենա պատգամավորի գործունեության վրա: Հետո հաջձորդ օրն ինձ տեղեկացրեց, որ ստիպված է մեր խոսակցությունը հանրայանցել, որովհետև ԱԱԾ-ն է ձայնագրել մեր խոսակցությունը և իրեն պարտադրում են որ ինքը հրապարակի»,- ասաց նա:

«Ձայնագրությունը մասնակի է հրապարակել, խոսակցությունն ավելի երկար է եղել: Ես ուզում եմ հասկանալ մենք ի՞նչ երկրում ենք ապրում, Նիկոլ Փաշինյանը որ ասում է՝ իրավական պետությունում ենք ապրում, ինչպե՞ս է ստացվում, որ իրավական պետությունում Երևան քաղաքի Ավան վարչական շրջանի ղեկավարի տեղակալը և ընդհանրապես որևէ մեկը պատգամավորի կարծիքի վրա ներգործելու փորձ է անում: Սա՞ է իրավական պետությունը: Ոչ միայն փորձ է անում այլև անգիտակցաբար մատնում է, որ դա ցուցում է, ստիպված է անում դա ու մի հատ էլ հրապարակում է մեր մասնավոր խոսակցությունը, սա լրիվ քրեական օրենսգքրի առարկա է»,- ասաց նա:

Պետրոսյանը հիշեցրեց, որ Նորայր Պողոսյանը դեռևս մեղադրյալ է Ժիրայր Սեֆիլյանի գործով: Հարցին՝ հանցագործության մասին հաղորդում տալո՞ւ է, Պետրոսյանը պատասխանեց. «Կտեսնեմ, հիմա չեմ ուզում խոսել այդ մասին, տեսնեմ սա ինչ ընթացք է ստանում: Սա այնքան չնչին բան է ինձ համար, որ ես անգամ մտադիր չեմ իմ ժամանակը ծախսել այդ ուղղությամբ, բայց չեմ բացառում, տեսնենք հետագա զարգացւոմները, կորոշեմ: Բայց այստեղ խնդիր կա. զանգել պատգամավորին հոխորտալ, հեռախոսային խոսակցության շառը գցել ԱԱԾ-ի վրա, ես լիահույս եմ, որ այստեղ ԱԱԾ-ն ոչ մի բան չունի արած, պարզապես ինքը ծրագրած, հրահանգավարված զանգել է ինձ»,- նշեց նա:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ