20 Ապրիլի, Saturday, 2024
KFC

Հայաստանում մեկ օրում հաստատվել է կորոնավիրուսի 330 նոր դեպք, մահացել է 8 մարդ

Հայաստանում հուլիսի 6-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսի 28 936 դեպք: Մեկ օրում դեպքերի թիվն ավելացել է 330-ով:

Կորոնավիրուսից ապաքինվել է 16 302 մարդ (+162), այս պահին բուժվում է 11 984-ը (+160)։

Ընդհանուր առմամբ, գրանցվել է մահվան 650 դեպք, որից կորոնավիրուսի հետևանքով՝ 491 (+7), այլ պատճառներով՝ 159 (+1):

Մեկ օրում մահացել է 8 մարդ:

Մահվան դեպքերի վերաբերյալ ԱՆ-ից հայտնում են, որ պացիենտները եղել են 72 (կին), 64 (տղամարդ), 71(տղամարդ), 72 (տղամարդ), 87 (տղամարդ), 78 (տղամարդ) և 79 (տղամարդ) տարեկան։ Բոլորն ունեցել են ուղեկցող քրոնիկ հիվանդություններ։
 
Նախորդ օրն արձանագրվել է մահվան 1 դեպք, երբ պացիենտի մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով: 
KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ