19 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

44 ստորագրություն եւ կլինի արտահերթ նիստ. /վիդեո/

Հայ Ազգային Կոնգրեսը ԱԺ ԲՀԿ, ՀՅԴ, Ժառանգություն խմբակցությունների ներկայացուցիչների հետ տեղի ունեցած խորհրդակցություններից հետո որոշել է համատեղ հրավիրել ԱԺ արտահերթ նստաշրջան “Հարսնաքարի” դեպքերի հանգամանքների ուսումնասիրության նպատակով: Այս մասին ասուլիսում հայտարարեց ՀԱԿ համակարգող, ԱԺ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը:

“Այսօր ժամը 18.00-ից հինգ րոպե պակաս այդ նախաձեռնությունը կմուտքագրվի քարտուղություն, ըստ որի 24 ժամվա ընթացքում պետք է հավաքենք 44 ստորագրություն, որպեսզի հրավիրվի ԱԺ արտահերթ նստաշրջան, իսկ ստորագրությունները կհավաքենք աշխատելով խմբակցությունների անկախ պատգամավորների կամ այն պատգամավորների հետ, ովքեր պատրաստ են աջակցել այս նախաձեռնությանը”,- հայտնեց Լեւոն Զուրաբյանը

Իսկ ո՞վ է նախաձեռնության հեղինակը , ո՞վ է արել առաջին քայլը: Հարցին Լեւոն Զուրաբյանն այսպես արձագանքեց. “Ասել առաջին քայլն ով է արել՝ ապակառուցողական մոտեցում է եւ անառողջ մրցակցություն է բերում քաղաքական դաշտ, ոչ ոք չի ուզում իրեն վերագրել առաջին նախաձեռնողի դափնիները”:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ