25 Ապրիլի, Հինգշաբթի, 2024
KFC

«Քեզ չի հաջողվելու ազատ խոսքը կաշկանդել». Մարգարիտ Եսայանը՝ Նիկոլ Փաշինյանին

ԱԺ ՀՀԿ նախկին պատգամավոր Մարգարիտ Եսայանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Ի՞նչ նպատակով ես ոստիկաններին իրենց բանուգործից կտրում եւ «գործուղում»  Արմնյուզ հետո՝ 5-րդ ալիք։
Ի՞նչ անուն տամ մարդուն, ով, լինելով լրագրող, խմբագիր/ոչ բարով/ վարչապետության իր բոլոր անհաջողությունների եւ խայտառակ ֆիասկոյի կուժն ու կուլան փորձում է ջարդել հեռուստաընկերությունների, լրատվամիջոցների վրա․․․

Ոստիկաններին ուղարկել ես թիվիներ, որ ի՞նչ անեն, դիմակ ստուգե՞ն, ախր շատ ծիծաղելի է էս ամեն ինչը, ողբերգականորեն ծիծաղելի․․
Տեղյա՞կ ես, որ երկրում օրեցօր հանցագործությունների աննախադեպ աճ է գրանցվում, այ աննախադեպ, տեղյա՞կ ես, որ հանցագործությունները մեծ մասամբ կատարվում են սոցիալական հողի վրա, մտնում են տներ, բնակարաններ, օրվա հացի փող թռցնելու, բայց, տներում ու բնակարաններում այդ հացի փողերը վաղուց չկան։

Ոստիկանությանը թող զբաղվի իր բուն գործով, իսկ տեղյա՞կ ես, որ տարբեր ոստիկանական բաժանմունքներում ոստիկանները դիմումներ են գրում համակարգից դուրս գալու, դիմումները չեն ստորագրվում, մարդիկ զզվել են ոստիկանության նկատմամբ քո էս փնթի վերաբերմունքից․․Համակարգն ես ոչնչացնում․․.

Մարդիկ գործազուրկ են, հասկանո՞ւմ ես, այ տղա, մարդիկ օրվա հաց ճարելու խնդիրների մեջ են, մարդիկ հոգսաշատ են եւ դու քո տուգանքներով, մարդկանց արդեն հոգեխանգարմունքի ես հասցրել․․
Ամեն օր դիմակախեղդ ասուլիսներովդ նյարդայնացնում ես անգամ ամենահամբերատարներին, ո՞նց կարելի է էդ աստիճանի պրիմիտիվ բաներ ասել, ասում ես, հիմա էլ գործարանային դիմակ կրեք, իսկ դու մարդկանց վիճակից տեղյա՞կ ես, գիտե՞ս էդ քաղաքացիները քո գործարանային դիմակը գնելու գումար, հավես, սիրտ՝ ունե՞ն․․․

Իսկ թիվիներ ոստիկաններին «գործուղելով» քեզ չի հաջողվելու ազատ խոսքը կաշկանդել, չի հաջողվելու ինձ խանգարել ասել իմ խոսքը, իմ կարծիքը, որքան էլ ուզես, չես կարողանալու խոսքի ազատությունը իջեցնել շրիշակի մակարդակի․․․

Եվ գիտե՞ս ինչո՞ւ, որովհետեւ հիմա 21-րդ դարն է դրսում․․․
Որովհետեւ ազատ խոսքն այլընտրանք չունի․․.
Ազատ միտքն այլընտրանք չունի․․.
Իմ աջակցությունն եմ հայտնում Արմնյուզ եւ 5-րդ ալիք հեռուստաընկերություններին եւ պատրաստ եմ կանգնել նրանց կողքին՝ հանուն ազատ խոսքի եւ ազատ մտքի․․․»:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ