19 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

ԱԱԾ-ն սպառնացել է դատավոր Վահագն Մելիքյանին. «Փաստինֆո»

«Փաստինֆո»-ի՝ Ազգային անվտանգության ծառայության աղբյուրների փոխանցմամբ, երեկ ԱԱԾ է հրավիրվել Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի Ավան նստավայրի դատավոր Վահագն Մելիքյանը։

ԱԱԾ-ում դատավորին ցույց են տվել իր մասնակցությամբ անձնական բնույթի տեսաձայնագրություն եւ պահանջել բավարարել Սուրբ Աթոռում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանին կալանավորելու վերաբերյալ ՊԵԿ-ի նոր միջնորդությունը՝ անկախ դատավարական խախտումներից։

Կայքը փորձել է մեկնաբանություն ստանալ Միքայել Մինասյանի պաշտպան Միհրան Պողոսյանից, սակայն վերջինս նշել է, որ  կալանքի վերաբերյալ նոր միջնորդության մասին իրեն որեւէ բան հայտնի չէ, իսկ ավելի ուշ արդեն չհաջողվեց նորից կապ հաստատել։

Հիշեցնենք, որ վերաքննիչ քրեական դատարանը բեկանել էր Մ.Մինասյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու մասին դատարանի որոշումը, ինչի դեմ վճռաբեկ բողոք է ներկայացվել դատախազության կողմից։

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ