25 Ապրիլի, Հինգշաբթի, 2024
KFC

Առանց պատասխանի հեռանում են դահլիճից. Նաղդալյանն` ընդդիմությանը

 Ազգային ժողովում ”Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին” ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին նախագծի քննարկման ժամանակ ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը դժգոհեց, որ նախորդ նստաշրջանին 60 օրենք կառավարությունը հայտարարել է անհետաձգելի, մեկ օրում երեք ընթեցմամբ օրենք է ընդունվել:

”Սա նշանակում է, որ մեզ հնարավորություն չի տրվում մտնել օրենքի բովանդակության մեջ: Ինչո՞ւ չունի կառավարությունը ռազմավարություն, պլան, որ կարողանա իր ծրագիրը երեք ամիս առաջ կազմակերպել։ Մենք չենք հասցնում օրենքի նախագծի բովանադակությունն ընկալել, ես այստեղ տեսում եմ հստակ վատ միտք”,-ասաց նա և պահանջեց ասել ճշմարտությունը։ ”Իսկ ճշմարտությունն այն է, որ համաշխարհային բանկի առաջ պայմանները չի կատարվել և ստիպել են, որ կատարեք, որ տրանս ստանաք”: 

ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանն արձագանքեց, որ Կառավարությունն իր սահմանադրական իրավունքների շրջանակներում է գործում: Իսկ երբ հարցին պիտի պատասխան հնչեր, Մանուկյանը լքեց դահլիճը: Հերմինե Նաղդալյանն արձանագրեց այս փաստը`նշելով, որ հարց են տալիս ու առանց պատասխան սպասելու` հեռանում դահլիճից: 

 

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ