20 Ապրիլի, Saturday, 2024
KFC

Հեղափոխական այլասերվածություն և հակապետական արկածախնդրություն

7or.am-ը գրում է․ «Նիկոլ Փաշինյանը կրկին խաբեց ու դավաճանեց «թավշյա» օրերին հնչեցրած եզակի սկզբունքներին՝ «արտաքին քաղաքական ռևերսներ չեն լինելու»։

ՀՀ հպարտ քաղաքացիները տեղյա՞կ են, որ պաշտոնական Երևանը սառեցված, եթե չասենք՝ թշնամական հարաբերություններ ունի Կրեմլի հետ։

ՀՀ հպարտ քաղաքացիները Նիկոլ Փաշինյանին տվե՞լ են մանդատ՝ հայ–ռուսական հարաբերությունները փչացնելու, Արցախն արկածախնդրորեն հակառուսական «պոլիգոն» սարքելու։

ՀՀ հպարտ քաղաքացիները գիտե՞ն, որ Նիկոլ Փաշինյանի հովանու ներքո թուրքական 5–րդ շարասյունը մեծ շուքով մտավ Արցախ և արժանացավ Արցախի ղեկավար կազմի ընդունելությանը։ Եթե նախորդ իշխանությունների օրոք «ծռերը» փորձեցին կռիվ–դավով մտնել Արցախ ու չստացվեց, ապա այս անգամ թուրքական 5–րդ շարասյունը, օգտվելով «թավշյա» հեղափոխության ընձեռած հնարավորություններից, Արցախ մտավ Արման Բաբաջանյանի տեսքով և արժանացավ ջերմ ընդունելության Նիկոլի շնորհիվ զրոյական սուբյեկտայնություն ունեցող Արցախի ղեկավար կազմի հետ։

Արման Բաբաջանյանին հանդիպելով և նրա հետ Արցախի հարց քննարկելով՝ Արայիկ Հարությունյանը դարձավ Փաշինյանի քարոզած մարդը՝ Արցախի նախագահի կարգավիճակից իջնելով մինչև «Արցախի ընտրյալ ներկայացուցիչ» կարգավիճակին։ ՀՀ հպարտ քաղաքացիները դրա՞ համար էին փողոց դուրս եկել, որ դասալիքներն ու թուրքական գործակալները վխտան Արցախում, իսկ Արցախի իշխանության բոլոր ճյուղերը դառնան սելֆիի առարկա։

Անցնենք առաջ։

ՀՀ հպարտ քաղաքացիները տվե՞լ են «ժողովրդի» վարչապետին գազը թանկացնելու մանդատ։ Տնտեսվարողների համար այն արդեն թանկացել է։ Մինչդեռ գնի իջեցում էր խոստացվել։

ՀՀ հպարտ քաղաքացիները տեղյա՞կ են, որ մեր երկիրը միացել է հակաչինական կոալիցիային, որ մենք ԱՄՆ-ի հետ հարաբերությունների օրակարգ չունենք, որ Իրանում պետականորեն հակահայկական ցույցեր են արտոնվում, որ Հայաստանն այն եզակի երկրներից է, որի քաղաքացիներին ԵՄ թույլ չեն տալու թռչել՝ կորոնավիրուսային խայտառակ ցուցանիշների պատճառով, որ Վրաստանի իշխանությունները սեփական փիառն անում են Հայաստանի իշխանությունների վատ աշխատանքի ֆոնին, որ Ադրբեջանը …

Մի խոսքով, մենք հիմա ունենք հեղափոխականորեն այլասերված և պետությունը դեպի արկածախնդրության տանող իշխանություն։ Իսկ թե ինչի դա կարող է հանգեցնել, հպարտ քաղաքացին կիմանա վերջում, երբ նրան կբացատրեն, որ Նիկոլն ի՞նչ մեղք ունի, հրե՛ն, ամբողջ աշխարհն է փլուզվում։

 

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ