18 Ապրիլի, Հինգշաբթի, 2024
KFC

Նյուպորտում ադրբեջանա-թուրքական դավադրությունը ձախողվեց. Շարմազանով /վիդեո/

ՀՀԿ խորհրդի նիստում՝ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն անդրադարձել է նաեւ  հայ-թուրքական հարաբերություններին, ԼՂՀ խնդրի կարգավորման  հարցերին: Նախագահը ներկայացրել է Նյուպորտի հանդիպումների մանրամասները, որտեղ մասնակցում էր ՆԱՏՕ-ի գագաթաժողովին:

“Նախ պետք է նշեմ, որ մինչ այդ հանդիպումը Բաքվում տեղի է ունեցել Ալիեւ-Էրդողան հանդիպումը, որտեղ Էրդողանը պատրաստակամություն էր հայտնել ՆԱՏՕ-ում բարձրացնել Ադրբեջանական խնդիրները: Ինչպես հիշում եք, Էրդողանը ՆԱՏՕ-ում խոսեց նույն հռետորաբանությամբ՝ նշելով, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը մինչեւ չլուծվի, հայ-թուրքական սահմանը չի բացվի:

Դուք տեսաք, որ այնտեղ նախագահը հանդես եկավ ելույթով եւ հստակ մատնանշեց, որ Մինսկի խմբի համանախագահության ձեւաչափը չպետք է փոխվի, իսկ խնդրի խաղաղ կարգավորումը այլընտրանք չունի”,-ասաց Շարմազանովը: Վերջինս կարեւորեց  այն,  որ ՆԱՏՕ-ի ամբիոնից Սերժ Սարգսյանը ադրբեջանական պետությունը որակեց որպես բռնապետություն, իսկ Ալիեւին՝ բռնապետ: 

Մանրամասները տեսանյութում:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ