19 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Այժմ գերակշռում են ծանր եւ ծայրահեղ ծանր դեպքերը. Մհեր Դավիդյանց

Հավատացեք մենք 4 ամիս է, չգիտենք` ինչ բան է հանգիստ, մենք բոլորս կտրվել ենք մեր ընտանիքներից,, մենք բացառապես մեր ամբողջ օրն անցկացնում ենք հիվանդանոցում: Այս մասին այսօր` հունիսի 6-ին, պարետատան նիստից հետո ճեպազրույցի ընթացքում ասաց Երեւանի «Նորք» ինֆեկցիոն հիվանդանոցի տնօրեն Մհեր Դավիդյանցը:

«Այո, մենք կարող ենք հաստատել, որ լինում են դեպքեր, երբ մարդն ունենում է  կորոնավիրուս սակայն այն ընթանում է թեթեւ, որոշ դեպքերում անախտանիշ, սակայն այս պարագայում կա  մի կարեւոր փաստ, եթե մենք ինքներս վերաբերվենք բավականին լուրջ այդ իրավիճակին, չպահպանենք հակահամաճարակային բոլոր կանոնները, միջոցառումները մենք լուրջ վտանգի տակ ենք  դնում մեզ շրջապատող մարդկանց: Եկեք չմոռանանք, որ նրանց մեջ են մյեր ծնողները, մեր տատիկ, պապիկները: Նորքի ինֆեկցիոն հիվանդանոցը ողջ անձնակազմով փետրվարից պայքարում է այս հիվանդության դեմ»,-ասաց նա:

Նրա խոսքով` վերջին շրջանում հիվանդությունը փոխել է իր ընթացքը, եւ եթե փետրվար եւ մարտ ամիսներին իրենք ունենում էին հիմնականում թեթեւ եւ միջին ծանրության դեպքեր, այժմ գերակշռում են ծանր եւ ծայրահեղ ծանր դեպքերը:

«Ես կարեւոր եմ համարում առանձնացնել այն դեպքերը, որոնք ուշացված են եղել, ուշ են դիմել բուժօգնության եւ մենք ընդունարանում ականատես ենք լինում մի խումբ մարդկանց, որոնք ցածր թթվաքծնով գալիս են եւ այո, ցավոք մենք ունենում ենք նաեւ մահճակալային ֆոնդի խնդիրներ»,-ասաց նա:

Դավիդյանցը դիմեց բոլոր քաղաքացիներին, որ նրանք օգնեն բուժաշխատողներին եւ պահպանեն հակահամաճարակային միջոցառումները:

«Հավատացեք շատ ծանր է  ամեն օր ականատես լինել ծանր հիվանդների եւ մահվան դեպքերի»,- հավելեց նա:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ