20 Ապրիլի, Saturday, 2024
KFC

Մտնում ենք բարդագույն շրջան՝ ետնիկոլական-ետպոպուլիստական փուլ․ Ստեփան Դանիելյան

Քաղաքագետ Ստեփան Դանիելյանը գրում է․

«Մտնում ենք երկրի մոտակա տասնամյակը կանխորոշող մի բարդագույն շրջան՝ ետնիկոլական-ետպոպուլիստական փուլ:Որո՞նք են այն խնդիրները, որոնք կանգնած են ձևավորվելիք քաղաքական համակարգի առջև։

– Ինչպես են կառուցվելու իշխանություն-հասարակություն հարաբերությունները՝ ինչ բանաձևով։

– Արդյո՞ք հնարավոր է լինելու ապահովել ընտրությունների արդարությունը, ինչ երաշխիքներ են ստեղծվելու դրա համար։

– Իշխանության ու տնտեսության սերտաճում թույլ չտալու համար ինչ մեխանիզմներ են ներդրվելու։

– Արցախի հարցում Նիկոլի կողմից ստեղծված ետընթացից ինչպես ենք դուրս գալու։

– Ինչպես ենք հաղթահարելու գծված բաժանարար գծերը։

Սրանք ոչ բոլոր հարցերն են, բայց նրանք են, որոնք հենց հիմիկվանից պետք է դրվեն նոր՝ անցումային կառավարության առջև, մինչև ձևավորվելը։ Ավելի ճիշտ, դրանք են լինելու անցումային կառավարության ծրագրային կետերը»։

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ