18 Ապրիլի, Հինգշաբթի, 2024
KFC

«Էժան գործիչները շատ թանկ են նստում երկրի վրա». Արմեն Աշոտյան

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Երկիր կործանողները, պետականություն քայքայողները, պետություն քանդողները այսօր փորձում են «հայրենասիրության» դասեր սալ։

Անգամ այս ծանր վիճակում միայն իրենց իշխանության մասին մտածողները, դիակների գնով աթոռներից կառչողները, նենգաբար ստողները այսօր փորձում են «բարոյականության» դասեր տալ։

Ժողովրդին խաբելու շնորհիվ իշխանության հասածները, ժողովրդի հաշվին հարստացողները, ժողովրդին մահվան բերան հասցրածները այսօր փորձում են ժողովրդին կարգուկանոնի դասեր տալ։

Ձեզանից եւ վիրուսից պրծնենք, բարով-խերով այս իրավիճակից դուրս գանք, եւ ազգովի հիշենք ձեր՝ մեզ տված միակ դասը. էժան գործիչները շատ թանկ են նստում երկրի վրա։

Աստված պահապան լինի երկրիս եւ ժողովրդիս»:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ