18 Ապրիլի, Հինգշաբթի, 2024
KFC

Ապրիլյանի հանձնաժողովի վերջին հյուրը. այսօր «կքննեն» Բակո Սահակյանին. «Հրապարակ»

«Ապրիլյան քննիչ հանձնաժողովի գործունեությունը մոտեցավ վերջնաժամկետին։ Այսօր տեսակապով կլսեն Արցախի նախկին նախագահ Բակո Սահակյանին: Աշխատանքը կազմակերպել են հեռավար:

Ուշագրավ է, որ վերջինիս լսելու հարցում հանձնաժողովը տեւական ժամանակ չէր կողմնորոշվում, ի վերջո, եկել են եզրահանգման, որ լրացուցիչ ինֆորմացիան չի խանգարի, եւ քանի որ այսօր լրանում է հանձնաժողովի գործունեության ժամկետը, որպեսզի հանդիպման գրաֆիկը հարմարեցնելու դժվարություններ չունենան, նախապատվությունը տվել են տեսակապին:

Բակո Սահակյանն այս հանձնաժողովի վերջին «հյուրը» կլինի, դրանից հետո կանցնեն, այսպես կոչված, խորհրդակցական սենյակ, ամռան ամիսներին կկազմեն զեկույցը, որպեսզի աշնանը հաշվետվություն ներկայացնեն խորհրդարանին»:

Այս և այլ հրապարակումներին ծանոթացեք թերթի այսօրվահամարում:

 
KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ