29 Մարտի, Ուրբաթ, 2024
KFC

«Ի՞նչ մի կոկորդիլոսի արցունքներ եք թափում պետականության շահի համար». Շարմազանով

B15D9974-6FD7-4996-8E63-A35CF72498EB

ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Երբ մենք կոնսոլիդացիայի ու կորոնավիրուսը միասնաբար հաղթահարելու կոչեր էինք անում, Փաշինյանը սամասուդով էր պատասխանում։

Հատուկ Նիկոլի ու հանկարծ պետական շահն ու կորոնավիրուսի վտանգը գիտակցած իշխանության ներկայացուցիչներին հիշեցնեմ, որ դեռ մինչև արտակարգ դրության հայտարարումը, իսկ ավելի ճիշտ՝ մարտի 15-ին, կորոնավիրուսը միասնաբար հաղթահարելու, համերաշխություն ձևավորելու ու ներքաղաքական տարաձայնությունները մի կողմ դնելու կոչով եմ հանդես եկել։

Ի պատասխան լսել եմ «թու թու թու», «կորոնավիրուսն ում շո՞ւնն է», «հատիկ-հատիկ պինցետով կքաշեմ»  անլուրջ ու գոռոզ արտահայտություններ։

Կրկնում եմ, մենք ենք դեռ 3 ամիս առաջ կոնսոլիդացիայի ու լրջանալու կոչ արել ենք,  որը դուք արհամարհել եք ու Հայաստանը վեր եք ածել աղետի գոտու։

Հիմա եկել եք, էս ի՞նչ մի կոկորդիլոսի արցունքներ եք թափում պետականության շահի համար:

Անհարմար է պարոնայք։

Առողջություն և զգոնություն եմ մաղթում բոլորիս»:

KFC

Արխիվ

Մարտի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ