25 Ապրիլի, Հինգշաբթի, 2024
KFC

Հունիսի 1-ը Երեխաների պաշտպանության միջազգային օրն է եւ Ծնողների համաշխարհային օրը

Եթե այսօր բնությունը պարգեւել է մեզ արեւոտ օր, ապա այն դառնում է կրկնակի ուրախալի, քանի որ ամռան առաջին օրը բազմաթիվ երկրներում նշվում է որպես Երեխաների պաշտպանության միջազգային օր (International Children’s Day), գրում է Calend.ru-ն։

Երեխաների պաշտպանության միջազգային օրը ամենահին միջազգային տոներից մեկն է։ Տոնի հիմնադրման մասին որոշումը կայացվել է դեռեւս 1925 թվականին Ժնեւում կայացած համաշխարհային համաժողովի ժամանակ, որը նվիրված էր երեխաների բարեկեցության հարցերին։ Պատմությունը լռում է, թե ինչու է երեխաներին նվիրված տոնի համար ընտրվել հենց հունիսի 1-ը։

Վարկածներից մեկի համաձայն՝ 1925 թվականի հունիսի 1-ին Չինաստանի Գլխավոր հյուպատոսը Սան Ֆրանցիսկոյում հավաքել էր չինացի ծնողազուրկ երեխաներին եւ նրանց համար կազմակերպել  Դուան-ու ցզե տոնը (Վիշապանավերի փառատոն՝ ըստ չինական ավանդույթի)։ Երջանիկ պատահականությամբ՝ այդ օրը համընկել էր Ժնեւում «մանկական» համաժողովի անցկացման շրջանի հետ։

Նույն օրը նշվում է եւս մեկ հուզիչ տոն՝ Ծնողների համաշխարհային օրը (Global Day of Parents), որը հռչակվել է ՄԱԿ-ի Գլխավոր Ասամբլեայի 66-րդ նստաշրջանի ընթացքում (66/292 բանաձեւ)` 2012 թվականի սեպտեմբերին, եւ սկսած 2013 թվականից՝ նշվում է ամեն տարի ամռան առաջին օրը՝ «աշխարհում բոլոր ծնողների պատվին»։

Տոնի նպատակն է հիշեցնել մոլորակի բնակիչներին համամարդկային արժեքների մասին, պաշտպանել եւ ամրապնդել դրանք՝ որպես ամուր եւ բարոյապես կայացած ընտանիքի հիմք։ Չէ՞ որ հենց ընտանիքն է (նախ՝ ծնողները) պատասխանատվություն կրում երեխաների դաստիարակության եւ պաշտպանության համար, որպեսզի նրանց անձի լիարժեք ու ներդաշնակ զարգացումը ընթանա ընտանեկան միջավայրում եւ երջանկության, սիրո ու փոխըմբռնման մթնոլորտում։

ՄԱԿ-ի Գլխավոր Ասամբլեան կոչ է անում Միավորված ազգերի կազմակերպության բոլոր անդամ պետություններին միանալ Ծնողների օրվա տոնակատարությանը, եւ նշել այն քաղաքացիական հասարակության հետ բազմակողմանի գործընկերության շրջանակում՝ ներգրավելով երիտասարդությանն եւ երեխաների։

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ