29 Մարտի, Ուրբաթ, 2024
KFC

Նիկոլի քեռու տղան

7DF6B156-D904-4225-ACB3-25710491B38C

«Այս երկրում իմ քեռու տղան ենթարկվել է քրեական պատասխանատվության, և կասկած չունենաք, որ ձեր քեռու տղան էլ օրենք խախտելու պարագայում կենթարկվի քրեական պատասխանատվության, և ձեր ընդդիմադիր պատգամավոր լինելը չի փրկի նրան այդպիսի ճակատագրից»,- խորհրդարանի ամբիոնից մայիսի 27-ին հայտարարեց Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով պատգամավոր Անի Սամսոնյանի հարցին, որ քրեական գործով անցնող «Ռաշն վոյաժ» ընկերության տնօրենը ազգակցական կապ ունի Ղալումյան ընտանիքի հետ, որն էլ Փաշինյանի քավորն է։

Քավորին թողնենք իր տեղում և դառնանք Փաշինյանի քեռորդուն ու նրա քրեական պատասխանատվությանը։

2019թ․ ապրիլի 5-ին Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքում գրառում արեց․ «Չեմ ուզում մազոխիստի տպավորություն թողնել, բայց ուզում եմ տեղեկացնել, որ իմ անմիջական ցուցումով քրեական գործ է հարուցվել իմ մի մերձավոր ազգականի թույլ տված ենթադրյալ չարաշահման փաստի առիթով։ Կասկած չկա, որ գործը լիարժեք կքննվի և մեղավորները կենթարկվեն օրենքով նախատեսված պատասխանատվության: Սա նոր Հայաստան է, և վարչապետի որևէ մերձավոր չի կարող վեր լինել օրենքից կամ լինել արտոնյալ»:

Համացանց նիկոլապաշտ հատվածն անմիջապես պայթեց Նիկոլ Փաշինյանի «արդարամտությամբ», թե՝ հենց այսպիսին պետք է լինի ղեկավարը։ Մոռացանք, որ նա իր բազմաթիվ ազգականների ու խնամիների, ընկերների պաշտոնների է տեղավորել կամ այլ աշխատանքներով ապահովել ու անդրադարձանք ընդամենը մեկ ազգականին, որը, պարզվեց, գյուղինստիտուտի կեղծ դիպլոմ է ներկայացրել «Դիլիջան» ազգային պարկի պահպանության բաժնի պետ-տնօրենի տեղակալ նշանակվելու համար։

Հարուցվեց քրեական գործ ու երկու ամիս անց՝ հունիսի 14-ին, Տավուշի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Զոյա Զաքինյանը հրապարակեց Նիկոլ Փաշինյանի ազգականի՝ Մամիկոն Հովհաննիսյանի գործով դատավճիռը․․․ 200.000 դրամ տուգանք։

Հոդվածը, որով մեղադրվում էր (ՀՀ քրեական օրենսգրքի 325-րդ հոդվածի 1-ին մաս), սահմանում է պատիժ՝ տուգանք՝ նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկից չորսհարյուրապատիկի չափով, կամ ազատազրկում առավելագույնը երկու տարի ժամկետով։

Դատարանը ընտրել էր մեղմ պատիժ՝ գուցե հաշվի առնելով, որ Փաշինյանի ազգականն է կամ ընդունել է մեղքը և այլն․ դա կարևոր չէ։

Բայց ուշագրավ է այն, որ դա դարձավ փաստաթուղթ Նիկոլ Փաշինյանի ձեռքին՝ ցույց տալու, թե՝ տեսեք, իմ ազգականներն էլ են պատժվում, ուրեմն և բոլորը կպատժվեն, եթե հանցանք գործեն և այլն։ Այսօր, Նիկոլ Փաշինյանի ազգականներին, գոնե մամուլով, մեղադրում են նաև սիգարետի մաքսանենգության մեջ, իսկ պատշաճ հարուցված գործ չկա, ազգականներնը պատշած քննության չեն ենթարկվում, էլ ուր մնաց՝ պատիժ։ 200 հազար դրամանոց գործով պատիժ կա, բայց ահա միլիոնավոր դոլարներ ու պետության հեղինակություն արժեցող գործով Փաշինյանը լռում է՝ մատնացույց անելով, որ քեռու տղան «պատժվել է»։

Ի դեպ, նման կերպ Փաշինյանը բազմիցս շահարկել է նաև իր որդու՝ Արցախի Հանրապետության զինված ուժերում ծառայելը, բայց մշտապես լուսանկարներ են հրապարակվել, որ երբ Նիկոլ Փաշինյանն այցելում է Արցախ, իսկ դա բավականին հաճախ է լինում, որդին ստանում է արձակուրդ և վարչապետ հոր հետ ժամանակ է անցկացնում, անգամ լուսանկարների տրցակ ունեն Արցախի նախագահի հետ։ Այլ զինծառայողի նման հնարավորություն տրված չէ։

Ահարոն Համբարձումյան

KFC

Արխիվ

Մարտի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ