20 Ապրիլի, Saturday, 2024
KFC

«Գիշերով զանգեր են ստանում՝ սրան բռնեք, նրան ձերբակալեք. սա են պատմում Փաշինյանի հետ աշխատած մարդիկ». Կարինե Աճեմյան

Հայաստանում հնչող ինքնադատաստանի կոչերն իշխանության կողմից չեն քննադատվում, ինչի հետևանքով էլ ունեցանք հերթական հարձակման դեպքը, այս անգամ արդեն՝ փաստաբան Տիգրան Աթանեսյանի ընտանիքի նկատմամբ։ Այսօր 168 ТV-ի «Ռեվյու» հաղորդաշարի եթերում ասաց Հանրապետական կուսակցության Կանանց խորհրդի ղեկավար Կարինե Աճեմյանը:

«Տիգրան Աթանեսյանի ընտանիքի անդամների վրա հարձակումը ցուցիչ է մի շատ վատ բանի, և սա նշանակում է, որ մենք այլևս ժողովրդավարության մասին խոսել չենք կարող։ Սա նշանակում է, որ իշխանական թիմում չկան մարդիկ, որոնք պետք է արագ արձագանքեին նման դեպքերին։ Սա նշանակում է նաև, որ այսպիսի դեպքերը՝ կրակոցները, մարդկանց իրար դեմ տրամադրելը, գնալով ավելի է խորանալու, և սա տեղի է ունենում Նիկոլ Փաշինյանի գիտությամբ»,- ասաց Աճեմյանը՝ նշելով, որ երկրում ծավալվող ատելության և անհանդուրժողականության մթնոլորտը բումերանգի էֆեկտ ունի, և այն ուղղվելու է նաև դեպի այն տարածողները։

«Այն մարդիկ, որոնք ժամանակին մարդու իրավունքների պաշտպաններ էին, հիմա հայտնվել են խորհրդարանում, հիմա իրենց դեմ որևէ ճնշում համարում են ոչ նորմալ, իսկ մյուսների դեմ կատարվածին չեն արձագանքում։ Կարծում եմ՝ իրենց դեմ ոչ նորմալ վերաբերմունքն էլ արդյունք է նրա, որ  ժամանակին իրենց  ցանածը հիմա հնձում են»,- ասաց Աճեմյանը։

Ըստ նրա՝ Հայաստանում թավիշը եղել է նախկինում, և ոչ թե՝ 2018 թվականի իրադարձություններից հետո, որովհետև նույն ընդդիմադիր պատգամավոր Նիկոլ Փաշինյանն ԱԺ ամբիոնից մշտապես հանդես է եկել շատ վատ բառապաշարով, սակայն նրա նկատմամբ տեղի չի ունեցել այն, ինչ կատարվում է ներկայում  ընդդիմադիրների հետ։

«Վերադարձել ենք 90-ականների մղձավանջներին, այո՛։ Ամեն օր՝ կրակոցներ, սպանություններ… անկառավարելի է մթնոլորտը, որովհետև մարդկանց գազազեցնում և իրար դեմ են հանում, և, երևի թե, դա է իշխանությունը պահելու գինը։ Կրկնում եմ՝ ամեն ինչի հետ ուղիղ կապ ունի Նիկոլ Փաշինյանը։ Մարդիկ գիշերով զանգեր են ստանում՝ սրան բռնեք, նրան ձերբակալեք. ահա սա են պատմում Փաշինյանի հետ աշխատած մարդիկ»,- ասաց Կարինե Աճեմյանը՝ շեշտելով, որ Նիկոլ Փաշինյանը պատմության մեջ մնալու է՝ որպես «Նիկոլ Ավերիչ»։

Անդրադառնալով կորոնավիրուսի համավարակի դեմ պայքարին՝ Աճեմյանը նշեց, որ, եթե մեզ մոտ արձանագրվող վիճակագրությունը համեմատում ենք այն երկրների վիճակագրության հետ, որտեղ վիճակը ծայրահեղ վատ է եղել, ապա տեսնում ենք, որ անգամ այդ երկրների հետ համեմատած՝ ունենք շատ վատ ցուցանիշներ։

«Անընդհատ Վրաստանի օրինակն են բերում, և պարզվեց, որ այնտեղ շատ ավելի պետականամետ են, կազմակերպված, իսկ մեզ մոտ փնթի և անկառավարելի վիճակ է, որի հետևանքով ունենք վարակակիրների ահագնացող տեմպ և մահվան շատ դեպքեր։ Կարծում եմ՝ Արսեն Թորոսյանն ընդհանրապես նախարար աշխատելու իրավունք չունի, սակայն ճիշտ կլինի պահանջել ընդամենը մեկի՝ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը, որովհետև, եթե նա այլևս այդ պաշտոնին չլինի, ամեն ինչ կընկնի իր տեղը։ Մեծ փաթեթ կա Նիկոլ Փաշինյանի առջև դրված, որի մեջ մտնում են և՛ Արցախի հիմնախնդրի փուլային տարբերակի հարցը, և՛ հակապետական օրենքներ, որոնք երկիրը տանում են դեպի անդունդ»,- ասաց նա։

Կարինե Աճեմյանի փոխանցմամբ՝ այլևս հրամայական է դառնում հակաճգնաժամային կառավարության ձևավորումը, որը կարող է նախաձեռնել մի այնպիսի ուժ, որն իրական ընդդիմություն է։

«Ես այդպիսի ուժ չեմ տեսնում խորհրդարանում, տեսնում եմ դրսում և կարծում եմ՝ ժամանակն է՝ նման կառավարություն ձևավորել, որովհետև գործող կառավարության ղեկավարը կառավարման երկու տարվա ընթացքում չի արձանագրել որևէ հարցում աճ, ավելին, երկիրը տարել է դեպի ետ։ ՀՀԿ-ն միակ կուսակցությունն է, որ այս պայմաններում, նման ճնշումների ենթարկվելուց հետո, պահպանվեց. մեր բոլոր տարածքային գրասենյակներն աշխատում են, հետևաբար՝ այդ լոկոմոտիվը կարող է լինել հենց ՀՀԿ-ն։ Իսկ այն ուժերը, որոնք նորաստեղծ են, եթե  իրենց վրա վստահ լինեին, այս ընթացքում կգային առաջին պլան, բայց նման ուժ ես չեմ տեսնում (Չեմ տեսնում այնպիսի մի ուժ, որը կարող է միայնակ գործել, այնպես որ, օրակարգ թելադրող ընդդիմադիրը ուժը  ՀՀԿ-ն է»,- ասաց  Կարինե Աճեմյանը։

Հանրապետական կուսակցության Կանանց խորհրդի ղեկավարի գնահատմամբ՝ «Իշխանության այլընտրանքային բևեռը խորհրդարանից դուրս է, և որքան էլ խորհրդարանական ընդդիմությունն ինչ-որ բաներ ասի, միևնույն է՝ իրենք իրենց ընդդիմության պես չեն պահում»։

Հարցազրույցի մանրամասները՝ տեսանյութում

Աղավնի Սուքիասյան

 168.am
KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ