20 Ապրիլի, Saturday, 2024
KFC

Թորոսյան Արսեն չլսեցի՞ր, որ վարչապետդ այսօր տխուր վիճակիդ մասին էր խոսում. Արսեն Բաբայան

Թորոսյան Արսեն չլսեցի՞ր, որ վարչապետդ այսօր տխուր վիճակիդ մասին էր խոսում. դու հեչ ամոթ չունե՞ս։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Արսեն Բաբայանը:

Նա, մասնավորապես, նշել է. «Նա, մասնավորապես, նշել է. «Տղա ջան, իմացե՞լ ես, որ այսօր 330-ից ավելի նոր վարակակիր ունենք։

Արսեն, ասածդ անլուրջ վիրուսը, Կորեայից որ հետդ բերեցիր ու լրագրողներին էլ ցինիկաբար վարակեցիր, կարո՞ղ է ուղեղումդ բջիջներ է սպանել։ Հերիք չի անլրջությանդ պատճառով հասել ենք այս ծայրահեղ վիճակին, մի բան էլ այնքան ժամանակ ես ունենում, որ ֆեյսբուքում զվռնո՞ւմ ես։

Արսեն, գործ արա, դու կարծեմ դեռեւս առողջապահության նախարարն ես։ Ինքնամեկուսացումդ էլ ոնց որ չօգնեց հա՞։ Թե՞ ինքնամեկուսացման ընթացքում վերհիշեցիր վարչապետիդ՝ «… ում շունն ա, որ քեզ կպնի» հայտնի անհեթեթությունը, հետո պինցետն առար ու միջիցդ վիրուսը հանեցիր, տնական արաղի մեջ թաթախեցիր ու համարեցիր, որ արդեն ամեն ինչ լավ է։

Համարեցիր ամեն ինչ այնքան լավ է, որ նույնիսկ ֆեյսբուքում ցինիկանալու ժամանա՞կ ես գտնում։

Տղա ջան, գործ արա, նախարար ես (գոնե հրամանագրով) համարվում։ Թե՞ պարգեւավճարներդ արդեն ամբողջությամբ բավարարում է, որ չարտագաղթես։

Արսեն, չմոռանաս, որ դատվելու ես։ Դուք հլը սրա լկտիության չափը նայեք»:

Ավելի վաղ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը գրառում էր արել՝ նշելով. «Վանեցյան Արթուրի հակաճգնաժամային կառավարության առողջապահության նախարարի ձեր թեկնածուն.

1. Վարդանյան Արամ (հայտնի է, որպես Վստրեչի Ապեր)

2. Հայրապետյան Ռուբեն (հայտնի է, որպես Նեմեց Ռուբո)

3. Ավագյան Կարեն (հայտնի է, որպես Փուչիկ Կարեն)»:

Թորոսյան Արսեն չլսեցի՞ր, որ վարչապետդ այսօր տխուր վիճակիդ մասին էր խոսում։ Դու հեչ ամոթ չունե՞ս։ Տղա ջան, իմացե՞լ ես,…

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ