25 Ապրիլի, Հինգշաբթի, 2024
KFC

Վալենտինա Մատվիենկոն ղարաբաղյան հակամարտության մասին որեւէ հայտարարություն չի արել. ԱԺ

ՀՀ Ազգային ժողովի նախագահի հրավերով հուլիսի 11-ին պաշտոնական այցով ՀՀ-ում գտնվող ՌԴ Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոն ԼՂ հակամարտության առնչությամբ որեւէ հայտարարությամբ հանդես չի եկել: Ուստի, “ԱԺ-ն հայտարարում է, որ “Հրապարակ” օրաթերթի հուլիսի 13-ի համարում տպագրված Վալենտինա Մատվիենկոյին՝ ԼՂ հակամարտության վերաբերյալ վերագրված արտահայտություններն ամբողջությամբ չեն համապատասխանում իրականությանը: Այս մասին հայտնում են ԱԺ հասարակայնության եւ լրատվության հետ կապերի վարչությունից:

Պարզաբանման տեքստում ճշգրտվում է, որ ԼՂ հակամարտության կարգավորման մասին ՌԴ դիրքորոշումը հնչեցվել է խոսնակի կողմից 2012-ի հուլիսի 11-ին՝ ՌԴ Դաշնային խորհրդի պատվիրակության պաշտոնական այցի շրջանակներում՝ ՀՀ ղեկավարության եւ լրագրողների հետ հանդիպման ընթացքում: Այն է՝ “Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցում ՌԴ-ն հիմք է ընդունում այն դիրքորոշումը, որ դրան կարելի է հասնել միմիայն խաղաղ բանակցային գործընթացի միջոցով, որին մասնակից կողմերը պետք է առաջնորդվեն միջազգային իրավունքի նորմերով եւ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի համապատասխան որոշումներով: Հակամարտության վերջնական լուծումը պետք է ներառի ինչպես Հայաստանի, այնպես էլ Ադրբեջանի շահերը և հիմնվի այնպիսի հայտնի սկզբունքների վրա, ինչպիսիք են՝ ուժի չկիրառումը, տարածքային ամբողջականության հարգումը եւ ազգերի ինքնորոշման իրավունքը”:

 

 

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ