28 Մարտի, Հինգշաբթի, 2024
KFC

Հանրաքվեի միակ ելքը չեղարկումն է․ «Հրապարակ»

1D8EA768-12E5-42A7-976B-CC4C0B25E8C5

«Իշխանությունները ոչ մի կերպ չեն կարողանում որոշում կայացնել հանրաքվեի ապագայի հետ կապված։ «Արտակարգ դրության երկարացումը հարցի լուծում չէ. օրենսդրորեն էլ որեւէ ճանապարհ չկա, եւ որքան էլ Վահե Գրիգորյան, Տիգրան Եգորյան, Արման Բաբաջանյանի տրիադան փորձի Ազգային ժողովում լուծել հարցը, խնդրի ցանկացած արծարծում` խորհրդարանի միջոցով, հակասահմանադրական, հակակոնվենցիոն է։

Ժամանակին էլ խոսում էին դատավորների վեթինգ, անցումային արդարադատություն անելու մասին, բայց դրանք բոլորն արհեստական օրակարգեր էին, որոնք, բնականաբար, չհաջողվեց իրականացնել։ Միակ խելամիտ ելքն այն է, որ Ազգային ժողովը որոշում կայացնի, ու չեղարկվի հանրաքվեի  որոշումը»,- ասաց հայտնի սահմանադրագետներից մեկը:

Իսկ նման որոշում կայացնելու իրավունք ունե՞ն։ «Դե, եթե ԱԺ-ն իրավունք ունի հանրաքվե նշանակել, ուրեմն իրավունք ունի նաեւ այն չեղարկել եւ իր ընդունած որոշումն ուժը կորցրած ճանաչել»:

Ի դեպ, կարո՞ղ են կրկին ճնշումներ գործադրել ՍԴ դատավորների վրա` մեկ-երկուսի հրաժարականին հասնելու համար, ընդհուպ մինչեւ ընտանիքների նկատմամբ ռեպրեսիաներով, ինչից հետո հարցը մեխանիկորեն կլուծվի։ «Դուք կարծում եք դատավորներից ինչ-որ մեկին կամ նրանց ընտանիքներին խնայե՞լ են մինչ այս` ճնշումների հարցում ինչ կարողացել են, արել են։ Ե՛վ ընտանիքների, ե՛ւ երեխաների նկատմամբ, չնայած հիմարություններ անելու հարցում այս իշխանությունների երեւակայությունն անսահման է»:

Բա ի՞նչ է լինելու։ «Ստիպված կլինեն արտակարգ ռեժիմը ձգել-ձգել` գուցե մինչեւ մեկ տարի»: Միեւնույն է՝ կվերջանա, չէ՞։ «Դե այդ ժամանակ յա՛ էշը կսատկի, յա՛ իշատերը»:

Այս եւ այլ հրապարակումներին ծանոթացեք թերթի այսօրվա համարում

KFC

Արխիվ

Մարտի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ