24 Ապրիլի, Չորեքշաբթի, 2024
KFC

«Սամասուդը շարունակվում է». Էդուարդ Շարմազանով

ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Երբ ասում էի` հիվանդությունների ավելացման ֆոնին չի կարելի սահմանափակումներ թուլացնել, Փաշինյանը «իր էշն էր քշում» և բացեց սահմանափակումները` ժողովրդին միայնակ թողնելով կորոնավիրուսի դեմ պատերազմում:

Հիմա եկել, ասում է` սահմանափակումները հնարավոր է խստացնենք:

Պարոն աննախադեպ, քո անպատասխանատու կառավարումը հանգեցրեց այս վիճակին: Դու անկարող ես, քարը փեշիցդ գցի ու հրաժարական տուր: Դրանով գոնե մի դրական բան արած կլինես:

Գործունակ կառավարություն ունեցող երկրներում կարանտինի ժամանակ հիվանդության տեմպերը նվազում են, իսկ «Նիկոլի Հայաստանում»` կտրուկ ավելանում:

Հ.Գ. Կորոնավիրուսն ու՞մ շունն է, եթե կա պարոն աննախադեպի պինցետն ու տնական օղին:

Սամասուդը շարունակվում է: Դմփ-դմփ-հու, պարոնայք»:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ