25 Ապրիլի, Հինգշաբթի, 2024
KFC

«Հայաստանյաց Առաքելական Եկեղեցին փորձ են անում հավասարեցնել խղճի ազատության և կրոնական այլ կազմակերպությունների հետ». Արտակ Զաքարյան

ՀՀ Պաշտպանության նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Հայաստանյաց Առաքելական Եկեղեցին փորձ են անում հավասարեցնել խղճի ազատության և կրոնական այլ կազմակերպությունների հետ, այն դեպքում երբ սահմանադրորեն և օրենսդրությամբ այն հստակ ամրագրված է: Ինչո՞ւ են փորձում նվազեցնել եկեղեցու դերը: Որովհետև հայկականության, ազգայնականության, հոգևոր Հայաստանի գոյության, ազատ, անկաղապար ու անկաշկանդ մտքի, քրիստոնեական բարձրագույն արժեքների, մարդկային դիմանկարի կերտման գործում հայ տեսակը եղել է առանձնաշնորհյալ նաև իր հավատքով: Հայկական պետականության բացակայության պայմաններում՝ Հայոց եկեղեցին եղել է տեսակի պահպանման գլխավոր հենասյունը, հոգևոր-մշակութային ժառանգության պահպանման ու զարգացման երաշխավորը:

Աստիճանաբար նվազեցնելով ՀԱԵ դերակատարությունը՝ անգաղափար բոլշևիկանման իշխանությունները այլ աղանդավորական միավորումներին հնարավորություն են տալիս հոգևոր դաշտում հարմարավետ տեղավորվելու համար: Իսկ դա նշանակում է, որ խղճի ազատության քարոզի անվան տակ կարող են ավելի մեծանալ ներքին սպառնալիքները բանակի, զինծառայության նկատմամաբ վերաբերմունքի, հայկական ընտանեկան ավանդույթների ու քաղաքացիական հասարակության զարգացման հարցերում»:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ