19 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Բավականին գրգռված և քաղաքականացված պրոցես է․ Կարեն Կարապետյանը՝ Ռոբերտ Քոչարյանի գործի մասին

Կարեն Կարապետյանը լրագրողների հետ ճեպազրույցում անդրադարձավ հարցին, թե ինչո՞ւ է միջնորդել ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը փոխելու համար։

«Ես հարգում և գնահատում եմ Ռոբերտ Քոչարյանի ներդրումը և ավանդն Արցախի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության անկախության և կայունության գործընթացում։ Երկու տարի է համարյա այս դատական պրոցեսը տևում է և հավանական է, որ շատ երկար ժամանակ դեռ կարող է տևել, այդ իսկ պատճառով ես միջնորդություն եմ տվել, որպեսզի խափանման միջոցը փոխվի», – ասաց նա։

 

Հարցին՝ համարո՞ւմ է սա քաղաքական հետապնդում, Կարապետյանը պատասխանեց.

«Բավականին գրգռված և քաղաքականացված պրոցես է։ Ոչ մեկ չի ասում՝ անմեղացրեք մեղավորին, մենք միայն ասում ենք՝ հանգամանքները հաշվի առնելով, պրոցեսը մեկ այլ կերպ իրականացրեք՝ խափանման միջոցը փոխելով»։

 
 
KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ