25 Ապրիլի, Հինգշաբթի, 2024
KFC

Կեցցե՜ «անաչառ ու օբեկտիվ» Հ1-ը. չոր թվեր և փաստեր․ Դանիել Իոաննիսյան

Դանիել Իոաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Կեցցե՜ «անաչառ ու օբեկտիվ» Հ1-ը (չոր թվերով ու փաստերով).

Հ1-ի Լուրերի՝ իրար հաջորդող թողարկումներում ԱԺ-ի միջադեպը ներկայացվում է բառացի հետևյալ կերպ «Մարուքյան-Թունյան լեզվակռվին խառնվեց նաև Իմ Քայլից Սասուն Միքայելյանը ու հարցը պարզելու համար բռուցքներին անցան»՝ առանց հստակեցնելու, թե ով է առաջինը հարվածել:

Թեև կռվի կադրերը և ԱԺ ամբիոնից արված հետագա հայտարարությունները ներկայացվեցին բազմակողմանի, սակայն, ի լրումն դրա, բոլոր թողարկումներում միակողմանիորեն ներկայացվում էր միմիայն «Իմ քայլ»-ից Լիլիթ Մակունցի մեկնաբանությունը: … Իսկ Լուրերի գլխավոր թողարկումում, թեև տեղ գտավ Էդմոն Մարուքյանի 32 վարկյանանոց մեկնաբանությունը, սակայն դրա հետ միասին ամբողջությամբ եթեր գնաց Նիկոլ Փաշինյանի՝ հարցին նվիրված 15-րոպեանոց ելույթը:

Միաժամանակ, այսօր Հ1-ում Պետրոս Ղազարյանի հյուրը «Իմ քայլից» Լիլիթ Մակունցն էր, ով 14 րոպե խոսում էր այս հարցից: Էդմոն Մարուքյանը մեզ հայտնեց, որ ոչ ինքը, ոչ էլ ԼՀԿ-ից այլ մարդ Հ1-ից հրավեր չեն ստացել:

«Իրազեկ քաղաքացիների միավորման» մեդիա մոնիտորինգի թիմին խնդրել եմ երկուշաբթի օրը հրապարակային մանրամասն անրադառնալ Հ1-ով հարցի լուսաբանմանը: Հույս ունեմ, որ շաբաթ և կիրակի օրերին Հ1-ը առավել բազմակողմանի կլուսաբանի եղելիությունը»:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ