25 Ապրիլի, Հինգշաբթի, 2024
KFC

Գյադաների ժամանակներ են և դա կավարտվի այս իշխանության հեռանալով. Դավիթ Խաժակյան

Վարչապետի ելույթը գալիս է փաստելու, որ Հայաստանում հաստատվել է անպատժելի բռնության մշակույթ, որը փոխարինել է քաղաքական բանավեճը, ֆեյսբուքյան իր էջում գրել է Երևանի ավագանու «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը։
 
«Վարչապետի ելույթը փաստում է, որ իր ընկալումները ոչնչով չեն տարբերվում Շմայսի ընկալումներից: Իր ելույթը փաստում է, որ իր արժեհամակարգը չի տարբերվում Մարուքյանին թիկունքից հարվածած պատգամավորների արժեհամակարգից: Այս իշխանությունները քաղաքական մշակույթին հասցրած վնասներից բացի, հասցրել են ամենամեծ վնասը՝ բարոյականը, արժեզրկելով ինստիտուտները:
 
Գյադաների ժամանակներ են և դա կավարտվի այս իշխանության հեռանալով», – նշել է Խաժակյանը։
KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ