25 Ապրիլի, Հինգշաբթի, 2024
KFC

Արթուր Վանեցյանը ՀՔԾ է հրավիրվել Միքայել Մինասյանի հայտարարության հետ կապված

Արթուր Վանեցյանը ՀՔԾ է հրավիրվել Սուրբ Աթոռում նախկին դեսպան Միքայել Մինասյանի հայտարարության հետ կապված։ Այս մասին ֆեյսբուքյան գրառում է արել Վանեցյանի ներկայացուցիչ Լուսինե Սահակյանը։

Հայտարարության մեջ, մասնավորապես, ասվում է.

«Հայաստանի Հանրապետության Հատուկ քննչական ծառայությունում նյութեր են նախապատրաստվում Միքայել Մինասյանի կողմից վերջերս արված հայտարարության հետ կապված։

Այսօր նյութերի նախապատրաստության շրջանակներում ՀՔԾ է հրավիրված եղել Արթուր Վանեցյանը։ Ընթանում է իրավական գործընթաց, որի վերաբերյալ հավելյալ մեկնաբանություններից զերծ ենք մնում»։

NEWS.am-ի հետ զրույցում Արթուր Վանեցյանի փաստաբան Լուսինե Սահակյանը հաստատեց, որ Վանեցյանը ՀՔԾ–ում շատ կարճ է մնացել և արդեն դուրս է եկել։

Նշենք, որ օրերս Սուրբ Աթոռում նախկին դեսպան Միքայել Մինասյանը հայտարարել էր, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանի միջոցով իրեն գործարք է առաջարկել՝ նրա նկատմամբ քրեական հետապնդումը կդադարեցվի, եթե վերջինը համաձայնի սիմվոլիկ գումար փոխանցել ինչ–որ հիմնադրամի և քաղաքականությամբ չզբաղվել։ Միքայել Մինասյանի խոսքով՝ ինքն այդ գործարքի առաջարկը մերժել է։

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ