28 Մարտի, Հինգշաբթի, 2024
KFC

«Այս ցուցակում մենք ինչո՞ւ չկանք». Նախկին վարչապետը՝ Զոհրաբ Մնացականյանին

FE41EC14-0D9B-4A69-94FC-23F92D8A690E

Հայաստանի նախկին վարչապետ, Հայ-ռուսական համալսարանի ռեկտոր Արմեն Դարբինյանը հարց է ուղղել ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանին՝ հետաքրքրվելով, թե ինչո՞ւ է Հայաստանը դուրս մնացել ԵՄ ընդլայնման եւ հարեւանության ծրագրի գործընկեր երկրների ցանկից, որոնք աջակցություն են ստանալու։

«Հարց արտգործնախարարին. Այս ցուցակում մենք ինչո՞ւ չկանք»,- թվիթերի իր միկրոբոլգում հարցրել է Ա. Դարբինյանը՝ կից տեղադրելով պաշտոնական հաղորդագրության հղումը։

Հիշեցնենք, որ մայիսի 5-ին ԵՄ դեսպանները հավանություն են տվել հանձնաժողովի առաջարկությանը` մինչև 3 միլիարդ եվրո մակրոֆինանսական աջակցություն տրամադրել Եվրոպական հանձնաժողովի ընդլայման և եվրոպական հարևանության գործընկերներին, որը  նրանց կօգնի հաղթահարել COVID-19 համաճարակի տնտեսական հետևանքները:

Ֆինանսական աջակցությունը կտրամադրվի շատ բարենպաստ պայմաններով վարկերի տեսքով։

Ցանկում ներառված է 10 երկիր, որոնց թվում են նաև Վրաստանը, Ալբանիան, Ուկրաինան, Կոսովոն, Մոլդովան։

KFC

Արխիվ

Մարտի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ