25 Ապրիլի, Հինգշաբթի, 2024
KFC

Վարչապետի հետ խոսելու ենք Արցախի հարցի շուրջ շահարկումների մասին. Մարուքյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ զրուցել ենք Արցախի շուրջ տեղի ունեցող շահարկումներից, ներքաղաքական հարցեր չենք քննարկել. այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը:

«Երեկ ես հրավիրել եմ ԱԳ նախարարին 11:30-ի ընդմիջմանը, սուրճ ենք խմել և զրուցել ենք ԱԳ նախարարի հետ: Թեման եղել է մտահոգությունները, շահարկումներ, Արցախի հիմնախնդրի հետ կապված, այսօր էլ վարչաետին էի հրավիրել նույն թեմայով: Էլի զրուցել ենք, սուրճ ենք խմել»,- ասաց պատգամավորը:

Մարուքյանը նշեց, որ զրուցել են այն բոլոր հայտարարությունների մասին, որոնք հրապարակայնորներ են արվում. «Դրանք այն են ինչ-որ կա, դրանից դուրս որևէ բան չկա, Արցախի հարցն այն հարցն է, որ բոլորս այս առումով համախմբված ենք: Ժամանակ առ ժամանակ կարիք կա նման քննարկումներ ունենալու, ճշտումներ կատարելու համար»,- ասաց նա:

Հարցին՝ ամբիոնից հնչեցված պատասխանները պա՞րզ չէին, որ որոշեց այդ հարցով վերջակետ դնել, նա պատասխանեց. «Կարճ կարող եմ ասել՝ Արցախի հիմնախնդրով այս պահին այն եղած շահարկումները, որոնք կան դրանք բոլորը ինձ համար և՛ ի սկզբանե, և՛ հիմա առավել ևս, փարատված են»:

Ճշտող հարցին՝ վարչապետն ասել է, որ սեղանին փուլային տարբերակ չկա դրված, դրա համա՞ր է փարատվել նրա կասկածները, պատգամավորն արձագանքեց, որ ինչ-որ ասվեց, ասվեց, եթե հարապարակային հայտարարություններից դուրս գալու լինեն, դուրս կգան, այս պահին ինքը մտահոգություն չունի Արցախի հիմնախնդրի հետ կապված:

Հարցին՝ սեղանին փաստաթուղթ կա՞, Մարուքյանն ասաց, որ ԱԳ նախարարն ասել է այդ մասին, և որ ինքը փաստաթղթի մասին բան չի խոսել:

Հարցին՝ իրեն կոնկրետ ի՞նչն էր մտահոգում, որ վարչապետին հրավիրեց սուրճ խմելու, եթե չի հարցրել փաստաթուղթ կա՞, թե չկա, բա ի՞նչ է հարցրել, նա պատասխանեց. «Արցախի հետ կապված մեր ներքաղաքական կյանքում եղած շահարկումները, կարդացեք մամուլ: Ամեն օր ասվում է՝ Արցախը հանձնում են, այ այդ շահարկումները: Իմ երևակայության մեջ Հայատսանում նման իշխանություն չեմ պատկերացնում, որի մոտ հարց առաջանա Արցախ հանձնել, դրա մասին հայտարարել եմ և՛ նախկինում, և՛ հիմա»:

Լրագրողների ճշտող հարցին՝ ի՞նչ է հարցրել վարչապետին, նա ասաց, եթե իր հարցերը պետք լիներ հնչեցներ, կհնչեցներ հարցուպատասխանի ժամանակ, բայց քանի որ այդ հարցերը հարցուպատասխանի չեն, տեղի են ունենում նաև կոնիֆդենցիալ հանդիպումներ: Վերջում նա հավելեց, որ ներքաղաքական խնդիրներից վարչապետի հետ չեն խոսել:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ