29 Մարտի, Ուրբաթ, 2024
KFC

15 տարի ազատազրկում` նախագահի դեմ մահափորձի պատրաստվելու համար

image_4599

ԱՄՆ-ում 15 տարի եւ 8 ամիս ազատազրկման են ենթարկել Ուզբեկստանի քաղաքացուն, ով անօրինական էր բնակվում երկրում: Նրան մեղադրում են ԱՄՆ նախագահ Բարաք Օբամային սպանելու նպատակով գործարքի մեջ լինելու համար, տեղեկացնում է “Reuters”-ը:

Դատախազության տվյալներով` 22-ամյա Ուլուգբեկ Կոդիրովը արմատական հայացքներ է ձեռք բերել` համապատասխան ինֆորմացիայի ընթերցելով իտերնետից: Նա հավատացել է, որ գործում է իր հայրենքիում գտնվող իսլամիստների արմատական շարժման անունից:

Կոդիրովին ցմահ բանտարկություն էր սպառնում, սակայն 2011-ի հուլիսին ձերբակալվելուց հետո նա ակտիվորեն համագործակցում էր իշխանությունների հետ, իսկ 2012-ի փետրվարին ամբողջությամբ խոստովանել է իր մեղքը:

Կոդիրովը ԱՄՆ է ժամանել բժշկական քոլեջում սովորելու համար, սակայն նա չի կարողացել ընդունվել, իսկ  վիզան չի գործել 2010-ի ապրիլից:

Ուզբեկին ձերբակալել են Ալաբամա նահանգում, որտեղ նա  ատրճանակ եւ ձեռքի 4 նռնակներ է գնել ինչ-որ անձից, ով իրականում իշխանությունների ծպտված գործակալ է եղել: Ավելի ուշ Կոդիրովը խոստովանել է, որ զենքը մտադիր էր օգտագործել Օբամային սպանելու համար:

KFC

Արխիվ

Մարտի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ