25 Ապրիլի, Հինգշաբթի, 2024
KFC

Նավակ Ճոճողը Ավինյանին մեղադրել է մամուլի արտահոսք կազմակերպելու մեջ. Politik.am

Politik.am-ը գրում է. Հայաստանի փոխվարչապետ Տիգրան Ավինյանի և Դեղերի փորձագիտական կենտրոնի տնօրեն Վիլեն Գաբրիելյանի՝ Նավակ Ճոճողի միջև կառավարության ամառանոցում տեղի ունեցած միջադեպի մասին Politik.am-ի հրապարակումից հետո, նոր ծեծկռուք է եղել նրանց միջև։

Կառավարության մեր աղբյուրի փոխանցմամբ՝ Նավակ Ճոճողը, մամուլում տեսնելով կառավարության ամառանոցում տեղի ունեցածի մասին լուրը՝ շտապել է կառավարության շենք՝ «ատչոտ» պահանջելու Ավինյանից և նրան մեղադրել է իրենց միջև տեղի ունեցածի մասին մամուլի արտահոսք կազմակերպելու մեջ։ Ավինյանն ասել է, որ ինքը կապ չունի լուրի հրապարակման հետ, Նավակ Ճոճողը պնդել է, որ չի հավատում նրան։

Փոխադարձ հայհոյանքներին հաջորդել էլ ծեծկռտուքը։ Այս անգամ ևս երկու պաշտոնյաների վեճը դադարեցվել է անվտագության աշխատակիցների միջամտությամբ։

Տեղեկատվության հետ կապված մեկնաբանություն ստանալու նպատակով փորձեցինք կապ հաստատել Տիգրան Ավինյանի մամուլի խոսնակ Վահան Հունանյանի հետ, սակայն նրա հեռախոսահամարն անհասանելի էր, իսկ ֆեյսբուքով ուղարկված մեր գրավոր հարցերն անպատասխան մնացին։

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ