20 Ապրիլի, Saturday, 2024
KFC

26,5 մլն դրամ արժողությամբ բժշկական պարագաներ` Առողջապահության նախարարությանը

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի շրջաբերական գրությանն ընդառաջ, տարբեր թեմերից շարունակվել են նվիրատվություններ ստացվել Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում՝ ի նպաստ համավարակի դժվարին պայմաններում հայրենիքում կարիքի մեջ հայտնված հայորդիների։ Այս մասին հայտնում են Մայր Աթոռի տեղեկատվական համակարգից։

Սոցիալական ծրագրերի իրականացման նպատակով ԱՄՆ Հայոց Արևմտյան թեմից փոխանցվել է ևս հիսուն հազար ԱՄՆ դոլար գումար։ Կանադայի հայոց թեմը փոխանցել է քսանհինգ հազար ԱՄՆ դոլար գումար։

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի կողմից կորոնավիրուսի հետևանքների հաղթահարման նպատակով իրականացվող առողջապահական ծրագրերի շրջանակներում ապրիլի 30-ին, Մայր Աթոռի Սոցիալական ծառայությունների գրասենյակի տնօրեն Տ. Մարկոս քահանա Մանգասարյանի, Մայր Աթոռի «Իզմիրլյան» Բ/Կ-ի տնօրեն Արմեն Չարչյանի և ՀՀ Առողջապահության նախարարի տեղակալ Շավարշ Գրիգորյանի մասնակցությամբ, տեղի ունեցավ 26 միլիոն 500 հազար ՀՀ դրամ արժողությամբ բժշկական պարագաների հանձնումը ՀՀ Առողջապահության նախարարությանը։

Մայր Աթոռի միջոցներով և թեմերից ստացված նվիրաբերությունների շնորհիվ ձեռք բերված բժշկական պարագաները ներառում էին թոքերի օդափոխության երկու սարք, անեսթեզիոլոգիական համակարգ, հակապառկելախոցային ներքնակներ և այլ անհրաժեշտ պարագաներ։

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը շարունակելու է իր ծառայությունը բերել առողջապահական, կրթական և սոցիալական ոլորտներում:

 

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ