19 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Գնացեք Նիկոլ Փաշինյանի մոտ և նրան ասեք, որ Դուք չեք կարողացել և չեք կարողանում ղեկավարել իշխող խմբակցությունը. Անի Սամսոնյանը՝ Լիլիթ Մակունցի

Անի Սամսոնյանը ֆեյսբուքյան իր էջում դիմել է ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցին՝ գրելով.

«Ես ուրախ եմ, որ դուք հարգում եք մարդու պատվի և արժանապատվության իրավունքը և դատապարտում եք դրա դեմ ոտնձգությունները։ Մենք էլ։Բայց որտեղ եք եղել Դուք այս մեկ ու կես տարին, որ չեք նկատել Ազգային ժողովի բարձր ամբիոնից Ձեր խմբակցության անդամների վիրավորանքները և զրպարտությունները Լուսավոր Հայաստանի և նրա անդամների նկատմամբ։

Ըստ այդմ, ես երկու առաջարկ ունեմ Ձեզ։

Եթե այդքան ցավագին եք ընդունել Աժ նախագահի տեղակալի պատվի և արժանապատվության դեմ Ձեր նշած ոտնձգությունները, ապա ստեղծեք խորհրդարանում Էթիկայի հանձնաժող, որը կքննի Էդմոն Մարուքյանի հնչեցրած պատասխանը Ալեն Սիմոնյանին։

Բայց։

Միևնույն ժամանակ կքննվի նաև «Լուսավոր Հայաստանի» նկատմամբ հնչեցրած զրպարտությունները առ այն, որ մենք Միքայել Մինասյանի պրոյեկտն ենք։ Եթե չապացուցեցիք և փաստեր չներկայացրեցիք /արդեն մեկ տարի ու կես դատարկ օդ եք կրակում/ իշխանության 87 պատգամավորներով՝ Ձեր գլխավորությամբ, կմոտենաք Ազգային Ժողովի ամբիոնին և ներողություն կխնդրեք «Լուսավոր Հայաստանից»։

Երկրորդ առաջարկս հետևալն է։ Գնացեք ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի մոտ և նրան ասեք, որ Դուք չեք կարողացել և չեք կարողանում ղեկավարել իշխող խմբակցությունը, որովհետև չեք տիրապետում վիճակին և չեք կարողանում կարգուկանոն հաստատել «Իմ քայլը» իշխող խմբակցությունում»։

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ